
Ամերիաբանկը Global Finance-ի կողմից ճանաչվել է առևտրի ֆինանսավորման լավագույն բանկ

Ամերիաբանկը հեղինակավոր Global Finance ամսագրի կողմից ճանաչվել է 2015թ. առևտրի ֆինանսավորման լավագույն բանկ Հայաստանում: 2011թ.-ից ի վեր նման հեղինակավոր մրցանակի Ամերիաբանկն արժանանում է արդեն չորրորդ տարին անընդմեջ:
Մրցանակը շնորհվել է համաշխարհային մասշտաբով 7 տարածաշրջանի 84 երկրի լավագույն բանկերին, որոնց ընտրության համար հաշվի են առնվել կատարված գործարքների ծավալը, միջազգային ասպարեզում գործարքների ակտիվության մակարդակը, հաճախորդների սպասարկման որակը:
Ամերիաբանկը շարունակում է արդյունավետ համագործակցությունը միջազգային ֆինանսական կառույցների և օտարերկրյա հեղինակավոր բանկերի հետ, ինչի արդյունքում Բանկն ունի ավելի քան 122 մլն ԱՄՆ դոլարի հաստատված սահմանաչափ: 2014թ.-ին վճարային գործիքներով սպասարկված արտահանման և ներմուծման գործարքների ընդհանուր ծավալը կազմել է 88 մլն ԱՄՆ դոլար` գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը 52%-ով: