Մշակույթի նախարարը նույն օրը Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանի հետ է հանդիպել ու ներկայացրել նրան, Վիգեն Սարգսյանը խնդիրը կարևորել է ու ցանկացել է նախագահին ներկայացնել: Մշակույթի նախարարն ասաց, որ Վրաստանի ներկայիս մշակույթի նախարարի հետ լավ համագործակցում են, ու կխոսի նրա հետ այդ հարցի շուրջ: Դեռ որևէ այլ նորություն չկա:
Փարիզյան հարձակումների հետաքննության շրջանակում ոստիկանությունը ձերբակալել է ևս մեկ կասկածյալի՝ 29-ամյա մի տղամարդու:
Իրականում գործող իշխանության գրավականը ներկայիս ընդդիմությունն է՝ իր աղճատված, պառակտված ու մանրախնդիր որակներով: Դրա համար էլ իշխանությունն ամեն ինչ անում է ընդդիմությանն այս տեսքով պահպանելու համար, քանի որ ընդդիմությանն այս տեսքով պահպանելով՝ պահպանում է ինքզինքը:
ԴԱԻՇ-ի զինյալները կարող են փորձել գրավել Սիրիայի սահմաններից դուրս գտնվող նավթային խոցելի շրջանները: Այս մասին, ինչպես հայտնում է Reuters-ը, հայտնել է ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը:
Ռուսաստանը պատժամիջոցների երկրորդ փուլն է պատրաստում Թուրքիայի դեմ, հայտնում է «Կոմերսանտը»՝ հղում կատարելով ՌԴ էկոնոմիկայի նախարարության վճռի նախագծին, որն ուղարկվել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևին:
«Նման գործողությունները գուցե արժանանան մի քանի հարյուր կամ մի քանի հազար մարդու դրվատանքի: Միեւնույն է, սա «ռեժիմի տապալումը» չի մոտեցնի»:
Մեկ մարդ է զոհվել Կամչատկայում «Մի-8» ուղղաթիռի կոշտ վայրէջքի հետևանքով: Ավելի վաղ հաղորդվում էր միայն 6 վիրավորի մասին, հայտնում է LifeNews-ը:
ՊԲ առաջապահ զորամասերը համարժեք պատասխան են տվել հակառակորդի նախահարձակ գործողություններին և շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:
Ամեն անգամ, երբ ադրբեջանական ուժերը հարձակում են Արցախի և Հայաստանի վրա, Մինսկի խմբի միջնորդները, ավելի լարելով իրավիճակը, հերթական հայտարարությունն են տարածում, կոչ անելով երկու կողմերին դադարեցնել կրակը, այդպիսով հավասարության նշան դնելով մեղավորի և տուժողի միջև: Բացի այդ, միջնորդները քողարկում են իրենց անպատասխանատու հայտարարությունը՝ պնդելով, որ իրենք համոզված չեն, թե որ կողմն է առաջինը կրակել:
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններից հետո հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է շարունակել պայքարը ծայրահեղական ԴԱԻՇ խմբավորման դեմ Ռուսաստանի հետ, ու որ երկու երկրների ընդհանուր աշխատանքն արդեն հիմա ընթանում է բավական էֆեկտիվ:
Լեռնային Ղարաբաղի խաղաղ բանակցություններում առաջընթաց գրանցելու համար անհրաժեշտ է, որ Միացյալ Նահանգները ավելի մեծ դեր խաղա բանակցային գարծընթացում, «Ամերիկայի Ձայն»-ի հայկական ծառայությանն ասել է Ամերիկյան արտաքին քաղաքականության խորհրդի ավագ վերլուծաբան Սթիվեն Բլանքը:
Նոր Սահմանադրությունը, որը դեկտեմբերի 6-ին հանրաքվեի էր դրվել, ամենայն հավանականությամբ, ուժի մեջ կմտնի դեկտեմբերի 22-ին: Ինչու, որովհետեւ արդեն իսկ ակնհայտ է, որ ոչ-ի ճակատին, իսկ ավելի կոնկրետ՝ ՀԱԿ խմբակցությանը չի հաջողվի անհրաժեշտ թվով՝ 27 պատգամավորների ստորագրություն հավաքել` ՀՀ Սահմանադրական դատարան բողոք ներկայացնելու համար:
Օրերս կողոպտել են Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գործարար Գարեգին Նուշիկյանին։ Իրավապահ համակարգի մեր աղբյուրները հայտնեցին, որ Սայաթ-Նովայի վրա գտնվող «Նուշիկյան» ասոցիացիայի գրասենյակից գումար են տարել։
Դեկտեմբերի 15-ին, ժամը 15-ի սահմաններում, ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանի Բաշինջաղյան փողոցի 65 տան վրա:
«Հանրակրթական ուսումնական հաստատություններում ձմեռային արձակուրդներն այս տարի կսկսվեն դեկտեմբերի 28-ից»:
«Ես նորից հիասթափվեցի Զարուհի Փոստաջյանից եւ այդ «Նոր Հայաստան» շարժումից ընդհանրապես»,- aravot.am-ի հետ զրույցում ասել է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի խորհրդական Վոլոդյա Հովհաննիսյանը ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի երեկվա ելույթը լսելուց հետո:
«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանից «Ժողովուրդը» երեկ հետաքրքրվեց՝ արդյոք իրենց կուսակցությունը մասնակցելո՞ւ է ստորագրահավաքին, թե՞ ոչ: Ի պատասխան՝ Հովհաննիսյանն ասաց՝ «Ժառանգությունը» ողջունում է ՀԱԿ-ի քայլը, բայց չի միանա բողոքարկման գործընթացին:
Երեկ իր զբաղեցրած պաշտոնին հրաժեշտ տվեց Նորք-Մարաշ վարչական շրջանի երկարամյա ղեկավար Վարազդատ Մկրտչյանը։ Հաջորդը, մեր ունեցած տեղեկություններով, պաշտոնը կլքի Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արտավազդ Սարգսյանը։
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 16-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, հանրապետության ամբողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:
Դանակահարություններ Արմավիրում: Կատարողները կալանավորված են:
Տղան միանշանակ կողմ է այսպիսի ամուսնությանը՝ ասելով, որ Աստված մեկն է, և նշանակություն չունի` քրիստոնեություն ես դավանում, թե հինդուիզմ: Չէ՞ որ Աստված ասում է, որ քրիստոնյա կինը կարող է ամուսնանալ այլակրոն տղամարդու հետ, եթե կարող է նրան ճիշտ ուղու վրա կանգնեցնել: Արդյո՞ք հնարավոր չէ` ալյակրոն ամուսիններն ապրեն մեկ հարկի տակ՝ դավանելով տարբեր կրոններ և մեկը մյուսին չստիպելով ընդունել այս կամ այն կրոնը:
Kicker-ը կազմել է Բունդեսլիգայի 16-րդ տուրի խորհրդանշական հավաքականը, որտեղ ընդգրկվել է նաև Հայաստանի հավաքականի ու Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:
Աֆրիկայի ֆուտբոլի կոնֆեդերացիան հրապարակել է Աֆրիկայի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը հավակնող 3 ֆուտբոլիստների անունները:
Apple կորպորացիան Թայվանի հյուսիսում բացել է իր սեփական լաբորատորիան, որտեղ ընկերության ինժեներները զբաղվելու են նորարարական դիսփլեյների համար տեխնոլոգիաների մշակմամբ, հայտնում է Bloomberg-ը՝ հղում կատարելով քաջատեղյակ աղբյուրներին:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Թեյի ծառի մի քանի կաթիլ ավելացրեք ջրի մեջ, ջուրը ցողեք լաթի կտորի վրա և դրանով սրբեք յուրաքանչյուր մակերես՝ մանրէների առաջացումը կանխարգելելու համար:
Զարմանալի է, բայց երբեմն թվում է, որ աշխարհի բոլոր մայրերը նույն բանն են ասում:
«Վան Գալի ղեկավարությամբ «Մանչեսթեր Յունայթեդը» միայն հետ է գնում: Ֆուտբոլիստները նրա ղեկավարությամբ վախենում են ռիսկի դիմել, նախաձեռնություն դրսևորել, որպեսզի չկորցնեն տեղը կազմում: Իսկ դա ազդում է խաղի վրա: Յուրաքանչյուր ֆուտբոլիստ պետք է հնարավորություն ունենա դրսևորել իր որակները դաշտում:
Համաձայն տիբեթյան բժիշկների համոզմունքների, յուրաքանչյուր հիվանդության բուժումն անհրաժեշտ է սկսել արյան և ավիշի մաքրումից: Դա նպաստում է ոչ միայն հիվանդի արագ առողջացմանը, այլ նաև կանխարգելում է տարբեր հիվանդություններ:
Օծանելիքը կերպարի վերջին շտրիխն է: Դիորը կարծում է, որ ոչ միայն կինն ու նրա հագուստները, այլև նրա սենյակը պետք է հրաշալի բուրեն: «Օծանելիքը կնոջ մասին ավելի շատ բան է ասում, քան նրա ձեռագիրը»,- ասում էր նա: