ԴԱԻՇ-ը պլանավորում է գրավել նոր նավթային շրջաններ. ԶԼՄ-ներ
ԴԱԻՇ-ի զինյալները կարող են փորձել գրավել Սիրիայի սահմաններից դուրս գտնվող նավթային խոցելի շրջանները: Այս մասին, ինչպես հայտնում է Reuters-ը, հայտնել է ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը:
Աղբյուրի խոսքով՝ ԱՄՆ-ը ուշադիր ուսումնասիրում է, թե ով է վերահսկում հանքավայրերը, խողովակաշարերը, նավթային ենթակառուցվածքները, որոնք կարող են ենթարկվել իսլամիստների հարձակմանը: Նա նշել է, որ խոսքը Լիբիայի շրջանների ու Սինայի թերակղզու մասին է:
«Նրանք դիտարկում են նաև Սիրիայում ու այլ վայրերում նավթային այլ օբյեկտները: Մենք պատրաստ կլինենք հնարավոր հարձակմանը»,- հայտարարել է պաշտոնյան:
ԱՄՆ ֆինանսների նախարարության տվյալով՝ ԴԱԻՇ-ն ամսական 40 մլն դոլար է ստանում նավթի վաճառքից: Միաժամանակ, ԱՄՆ-ը հայտարարում է, որ մաքսանենգ հումքի մեծ մասը գնում է Սիրայի նախագահ Բաշար Ասադի կառավարությունը: