«Անհավասարակշիռ, ցինիկ կնոջ հիստերիկ ճղճղանք…». Փոստանջյանի ելույթը՝ Ս. Խաչատրյանի խորհրդականի մեկնաբանությամբ. aravot.am
«Ես նորից հիասթափվեցի Զարուհի Փոստաջյանից եւ այդ «Նոր Հայաստան» շարժումից ընդհանրապես»,- aravot.am-ի հետ զրույցում ասել է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի խորհրդական Վոլոդյա Հովհաննիսյանը ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի երեկվա ելույթը լսելուց հետո:
Մարզպետի խորհրդականը պատգամավորի այս կոչը համարում է. «Անհավասարակշիռ, ցինիկ կնոջ հիստերիկ ճղճղանք… Ո՞վ է այդ «Նոր Հայաստանը», որ մարզպետին պաշտոնանկ անի: Կա իշխանություն, օրենքներ, մարզպետի պաշտոնանակության հարցը լուծում են ոչ թե ինչ- որ շարժումներ, հասարակական կազմակերպություններ, չկայացած կուսակցություններ, այլ դա արվում է պետական մակարդակով»:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: