
Թեյի ծառի յուղի օգտագործման եղանակները

Թեյի ծառի յուղը եթերային յուղ է, այն ունի 92 տարբեր բաղադրիչներ և տարբերվում է գունային գամմայով:
Թեյի ծառի յուղն ունի հակաբորբոքային, ցավազրկող, հակասնկային, հակաբորբոքային, հակաօքսիդանտ հատկանիշներ: Այն հրաշալի կերպով օգնում է մարսողական համակարգին, լավացնում է իմունային համակարգը, խթանում է հյուսվածքների վերականգնումը:
Թեյի ծառի յուղի օգտագործումը
1-2 կաթիլ թեյի ծառի յուղին ավելացրեք կոկոսի, ժոժոբայի կամ նշի յուղի մի քանի կաթիլ, և քսեք բորբոքված մաշկին:
Թեյի ծառի յուղը կարող եք քսել եղունգներին լոգանքից հետո, որպեսզի դրանք ավելի առողջ և փայլուն տեսք ստանան:
Թեյի ծառի մի քանի կաթիլ ավելացրեք ջրի մեջ, ջուրը ցողեք լաթի կտորի վրա և դրանով սրբեք յուրաքանչյուր մակերես՝ մանրէների առաջացումը կանխարգելելու համար:
Ձեռքերի հակաբակտերիալ միջոց պատրաստեք: Խառնեք թեյի ծառի յուղի 30 կաթիլը 10 կաթիլ մեխակի, լավանդայի և 230մլ ալոէի գելով: Լցրեք տարայի մեջ և ամեն անգամ ձեռքերը մաքրեք խառնուրդով:
Ատամների խոզանակը մաքրեք թեյի ծառի յուղով, որպեսզի սպանեք վնասակար մանրէները: Շաբաթական մեկ անգամ կատարեք այս գործողությունը:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը