Բաժիններ՝

Մեր սիրելի մայրիկների հանճարեղ ցիտատները

Զարմանալի է, բայց երբեմն թվում է, որ աշխարհի բոլոր մայրերը նույն բանն են ասում: Արտասահմանցի մայրիկների համար երաշխավորել չենք կարող, բայց ո՞ւմ մայրիկը երբեք չի արտասանել այս ցիտատները: Եվ մենք նույնպես, մեծանալով և ծնող դառնալով, բռնացնում ենք մեզ այն բանում, որ կրկնում ենք նույն բառերը:

Առաջարկում ենք նոստալգիկ ժպիտով հիշել մեր մայրիկների հանճարեղ ցիտատները:

1. Ես քեզ արդեն հազար անգամ ասել եմ, մի օրորվիր աթոռի վրա:

2. Բուտերբրոդը դա կերակուր չէ:

3. Որտեղ գցել ես, այնտեղ էլ փնտրիր:

4. Ուղղիր մեջքդ:

5. Իսկ ես քեզ զգուշացրել էի:

6. Գնա քնելու. վաղը վեր չես կենա:

7. Ես դպրոցն ավարտել եմ 20 տարի առաջ, բայց մինչև հիմա հիշում եմ բազմապատկման աղյուսակը:

8. Գլուխդ ցավո՞ւմ է: Դա քո համակարգիչն է ամեն ինչում մեղավոր:

9. Այ, դու էլ երեխաներ կունենաս, այդ ժամանակ էլ կիմանաս:

10. Ինձ մոտ քո տարիքում ընդհանրապես նման բան չէր լինում:

11. Ի՞նչ ես անում այդքան գումարը:

12. Կմեծանաս, կսկսես գումար վաստակել, այդ ժամանակ էլ արա՝ ինչ ուզում ես:

13. Իսկ ո՞վ պետք է հետևի այս շանը: Ո՞վ պետք է նրան դուրս հանի: Դո՞ւ: Ահա, իհարկե:

14. Էլ նման բան չլսեմ քեզանից:

15. Եթե չընդունվես, կգնաս աշխատելու:

16. Գրանցիր ինձ, խնդրում եմ, «Օդնոկլասսնիկիում»:

17. Նորից գլխարկը հանե՞լ էիր փողոցում: Ես ամեն ինչ տեսել եմ պատուհանից:

18. Ես ինչո՞ւ պետք է ուրիշ մարդկանցից իմանամ, որ դու…

19. Հետո շնորհակալություն կասես:

20. Դու մեզ համար չես սովորում, այլ քո համար:

21. Եթե չսովորես, ուրեմն հավաքարար կաշխատես:

22. Ես էլ եմ շատ բան ուզում:

23. Չես հասցրել արթնանալ, արդեն համացանցում ես:

24. Դու դպրոցում է՞լ ես այդպես խոսում:

25. Ինձ համար կարևոր չէ ուրիշների ուսումը: Ինձ համար կարևորը քո ուսումն է:

26. Եթե տանից դուրս գաս, չմոռանաս աղբն էլ տանել:

27. Մենք առանց համացանցի ինչ-որ ձևով մեծացել ենք:

28. Քո սենյակում ընդհանրապես ինչ-որ բան հնարավո՞ր է գտնել:

29. Ձվերը հավին չեն սովորեցնում:

30. Մանրը չմոռանաս վերադարձնել:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս