Բաժիններ՝

Apple-ը գաղտնի լաբորատորիա է բացել Թայվանում

Apple կորպորացիան Թայվանի հյուսիսում բացել է իր սեփական լաբորատորիան, որտեղ ընկերության ինժեներները զբաղվելու են նորարարական դիսփլեյների համար տեխնոլոգիաների մշակմամբ, հայտնում է Bloomberg-ը՝ հղում կատարելով քաջատեղյակ աղբյուրներին:

Կիսագաղտնի շինությունը, որը պատկանում է հայտնի կորպորացիային, գտնվում է Լոնգտան շրջանում ու ունի մոտ 50 աշխատակից, որոնք դիսփլեյներ են ստեղծում Apple-ի սարքերի, ներառյալ iPad-ի ու iPhone-ի համար, պատմել են անանուն աղբյուրները:

Հաղորդվում է նաև, որ շինությունն ու մասնագետների մի մասին ընկերությունը վարձել է AU Optronics ու Qualcomm արտադրողներից:

Apple-ի թայվանական լաբորատորիան սկսել է գործել այս տարի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս