Արյան մաքրումը՝ ըստ տիբեթյան լամաների բաղադրատոմսի. երկարակեցության գաղտնիքը բացահայտված է
Համաձայն տիբեթյան բժիշկների համոզմունքների, յուրաքանչյուր հիվանդության բուժումն անհրաժեշտ է սկսել արյան և ավիշի մաքրումից: Դա նպաստում է ոչ միայն հիվանդի արագ առողջացմանը, այլ նաև կանխարգելում է տարբեր հիվանդություններ:
Հինավուրց «Երկնագույն բերիլ» բժշկական տրակտատում կարևորագույն դեր է հատկացված բուժիչ բույսերի հատկությունների նկարագրությանը: Լամաները բույսերի ճիշտ օգտագործման գաղտնիքները մանրամասնորեն փաստագրել են և փոխանցել են հետնորդներին:
Տիբեթյան բժշկության բաղադրատոմսերը
Փորձեք արյան և անոթների մաքրումը սկսել 3 ամենամատչելի և արդյունավետ բաղադրատոմսերից: Հիշեք, որ յուրաքանչյուր մթերք ունի իր հակացուցումները: Անպայման խորհրդակցեք բժշկի հետ, եթե Դուք հղի եք կամ աղեստամոքսային տրակտի հետ կապված խնդիրներ ունեք:
1. Կանթեղախոտի թուրմ` ավիշը մաքրելու համար
Կանթեղախոտի (чистотел, Chelidonium) բուժիչ հատկությունները հայտնի են եղել ոչ միայն տիբեթյան լամաներին: Մեր նախնիները նույնպես օգտագործել են այդ բուժիչ բույսը: Կանթեղախոտի թուրմը կօգնի Ձեր ավշային համակարգին՝ աշխատել առանց ընդհատումների, և կմաքրի այն ավելորդ հարուցիչներից:
Եվ այսպես, մանրացրեք կանթեղախոտը և քամեք հյութը: Թուրմը պատրաստելու համար 10 կաթիլ հյութը պետք է խառնել 70մլ բժշկական սպիրտի մեջ: Պահեք թուրմը սառնարանում: Օգտագործեք այս սխեմայով. նախաճաշից առաջ` 1 կաթիլ, ճաշից առաջ` 2 կաթիլ, ընթրիքից առաջ` 3 կաթիլ, և այսպես շարունակ… Ամեն օր չափաբաժինն ավելացրեք 1 կաթիլով: Երբ կհասնեք ընթրիքից առաջ 15 կաթիլի, սկսեք քչացնել` նորից մինչև 1 կաթիլ:
2. Կոճապղպեղային ըմպելիք
Օրգանիզմից բացարձակապես ամբողջ թույները հեռացնելու կոճապղպեղի (имбирь) յուրահատուկ ընդունակությունն օգտագործվում է նաև արյան մաքրման համար: Կոճապղպեղային ըմպելիքի ամենօրյա օգտագործումը բարերար ազդեցություն կունենա ընդհանուր ինքնազգացողության վրա, կօգնի իջեցնել քաշը և կբարելավի մաշկի և մազերի վիճակը:
10-20գ թարմ կոճապղպեղի կամ 1 թեյի գդալ կոճապղպեղի փոշու վրա ավելացրեք 1 բաժակ եռացրած ջուր: 10 րոպե հետո ավելացրեք 1 թեյի գդալ մեղր և կիտրոն` ըստ ճաշակի: Բաժակի կեսը խմեք առավոտյան` սնունդ ընդունելուց 30 րոպե առաջ: 2-րդ կեսն օգտագործեք ամբողջ օրվա ընթացքում:
3. Սխտորային երկարակեցության էլիքսիր
Ինչ ասես, որ չեն բուժում սխտորով: Դրա վարակազերծիչ և բակտերիասպան հատկանիշները հայտնի են յուրաքանչյուրին: Սխտորն ընդունակ է կարճ ժամանակում ամրացնել իմունիտետը, բարձրացնել նյութափոխանակությունը, վերացնել մակաբույծներին: Տիբեթյան բժշկությունն առաջարկում է սխտորի թուրմի իր բաղադրատոմսը` արյան և անոթների մաքրման համար:
40գ մանրացրած սխտորը տեղավորեք ապակե տարայի մեջ, վրան լցրեք 100մլ սպիրտ կամ օղի: Խառնուրդը 10 օր պահեք մութ և սառը տեղում: Քամեք: Ընդունեք 10-ական կաթիլ` օրը 2-3 անգամ` սնունդ ընդունելուց 30 րոպե առաջ: Կարող եք ընդունել 10-30 օր:
Պատրաստեց Անի Գաբուզյանը