Կառավարության այսօրվա նիստում հավանության են արժանացել Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի (ՕԿԱԿ) առաջարկները, որոնք վերաբերել են գյուղատնտեսության, անշարժ գույքի և ֆինանսների ոլորտները կարգավորող օրենսդրությանը:
Դեկտեմբերի 19-ին, ժամը 13.30-ին, 1961 թ. ծնված Գևորգ Ս.-ից ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում էր ստացվել, որ իր «ԳԱԶ-33021» մակնիշի ավտոմեքենայից գողացել են էլեկտրական մարտկոցը և պահեստային անիվը` պատճառելով 50.000 դրամի նյութական վնաս:
The Daily Mail պարբերականը հրապարակել է պատերազմի հետևանքով ավերված Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսը պատկերող ֆոտոշարք, ինչպես նաև տեսանյութ, որը նկարահանվել է անօդաչու թռչող սարքի միջոցով:
ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման վարչության պետ Արամ Օհանյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ներկայացրեց 2015թ. ընթացքում ՓՄՁ զարգացման ոլորտում իրականացված հիմնական աշխատանքները.
«Լիվերպուլի» նախկին ավագ Սթիվեն Ջերարդը կիսվել է տպավորություններով ակումբի գլխավոր մարզչի` Յուրգեն Կլոպի կատարած աշխատանքի մասին:
Կառավարության այսօրվա որոշմամբ «ՖԵՆՍԻ» ՍՊԸ-ին կտրամադրվի «Մերիդիան» ազատ տնտեսական գոտու տարածքում շահագործողի թույլտվություն ոսկերչության ոլորտում գործունեություն իրականացնելու համար:
Ներմուծման և արտահաման գործընթացներն արդյունավետ պլանավորելու նպատակով ԱՏԳ մասնակիցներին հնարավորություն է ընձեռվել նախնական հայտեր ներկայացնել մաքսային մարմիններին, որոնց ձևերի և ժամկետների մասին նրանք կտեղեկացվեն իրենց գրանցման վայրի տարածաշրջանային մաքսատների միջոցով:
Կառավարությունը հաստատել է սեղմված բնական գազով աշխատող վառելիքային համակարգին ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը
«Այո, տարվա վերջն էլ առանձնացավ ՀԱՊԿ-ում եղած զարգացումներով, բայց ես մի քիչ այլ տեսակետ ունեմ այդ ելույթի «կոշտության» վերաբերյալ։ Ես գտնում եմ, որ դա ավելի շատ հրավեր էր ՀԱՊԿ-ին, այսինքն` ռուսական զորքերին, գալ և մասնակցել հայ-ադրբեջանական հակամարտության մեջ։ Այսինքն` դա այն է, ինչ Ռուսաստանը վաղուց ցանկանում է, որ ինքը միշտ լինի Ղարաբաղյան հակամարտության գոտում, այնտեղ ունենա խաղաղապահներ, և այլն։ Ես Սերժ Սարգսյանի ելույթը հենց այդպես եմ գնահատում»:
Thomas Cook ու Thomson զբոսաշրջային օպերատորները, որոնք ավելի վաղ հայտարարել էին, որ չեն կազմակերպի չարտերային չվերթեր ու չեն վաճառի զբոսաշրջային փաթեթներ դեպի եգիպտական զբոսավայր մինչև հունվարի 14-ը, այդ ժամկետը երկարեցրել են մինչև մարտի 23-ը:
Դեկտեմբերի 22-ին, ժամը 21.50-ին, ոստիկանության Ստեփանավանի բաժին էր զանգահարել 1965 թ. ծնված Արմեն Հ.-ն և հայտնել, որ իր քեռու դստերը պատկանող, Մայակովսկու փողոցի թիվ 16 տնից ցանկացել են գողություն կատարել:
«Գալիք տարում առավել հաճախակի հանդիպումները թույլ կտան Նախագահներին նեղացնել տարաձայնությունների շրջանակը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի՝ օրերս Բեռնում կայացած հանդիպման արդյունքներին:
«Մենք գնում ենք շուկայական մտածելակերպով՝ կարևորը էժան գնով ապրանքն է, չենք խորանում՝ ո՞վ է բերել, ի՞նչ է բերել: Ցիտրուսների հարցում դեռ ոչինչ, բայց եթե նայենք մյուս ապրանքներին, որոնք կարող են էական մրցակցություն առաջացնել, եթե այս իրավիճակը պահպանվի, սա խնդիր կառաջացնի, օրինակ՝ բանջարեղենի տեսակների համար: Թուրքիան ունի գյուղատնտեսական հզոր ինդուստրիա:
Ձեզ ենք ներկայացնում փոխանցումների քանակով աչքի ընկնող լավագույն 5 ֆուտբոլիստներին:
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն Ռուսաստան այցելած Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) համանախագահ Սալահեթթին Դեմիրթաշի արարքն ու հայտարարությունը որակել է որպես «խայտառակություն» ու «դավաճանություն», հայտնում է BBC-ն:
Ուկրաինայի Գերագույն ռադան երկրորդ ընթերցմամբ ընդունել է օրինագիծ, որը թույլ է տալիս Ուկրաինայի նախարարների կաբինետին տնտեսական պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ 2016 թվականի հունվարի 1-ից:
«Համաշխարհային բանկի և Միջազգային ֆինանսավորման կորպորացիայի կողմից 2015թ. հոկտեմբերին հրապարակված՝ «Գործարարությամբ զբաղվելը 2016» վարկանշային զեկույցի տվյալներով՝ Հայաստանը 189 երկրների շարքում նախորդ տարվա հրապարակված արդյունքների (49-րդ տեղ) համեմատությամբ բարելավել է իր դիրքը՝ 10, իսկ վերագնահատված արդյունքներով (38-րդ տեղ)՝ 3 կետով՝ բարձրանալով 35-րդ տեղը: Այս տարի ևս, զեկույցի տվյալներով՝ Հայաստանի գործարար միջավայրը լավագույնն է ԱՊՀ երկրների շարքում և երկրորդն է տարածաշրջանում՝ զիջելով միայն Վրաստանին»,- ասաց նա:
Դեկտեմբերի 22-ին ոստիկանության Բազումի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Վանաձորի «Սուրբ Մարիամ Աստվածածին» եկեղեցու «Ստեփանոս» խորանից գողացել են «Սուրբ Սարգսի» սրբապատկերը:
Ռուսաստանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ Մոսկվան «յուրահատուկ պատասխան» է պատրաստում ԱՄՆ-ի նոր հակառուսական պատժամիջոցներին ի պատասխան, հայտնում է RIA Novosti-ն:
Օրինակ՝ ապակյա տարաներ արտադրող երկու գործարան դադարել են գործել, քանի որ տարաների ներմուծումն էժան է: Դրան գումարվեց նաև այն, որ արտահանողները ֆինանսապես տուժեցին: Բայց ռուսական տնտեսության վիճակն առողջանում է, AMF-ի վերջին գնահատականները հետևյալն են՝ եթե այս տարի Ռուսաստանում տնտեսական աճը -3.6% է, ապա մյուս տարի կլինի -0.6%, իսկ 2017թ. կլինի +1%, այսինքն՝ առողջացում կգնա, որը Հայաստանի համար դրական կլինի այն առումով, որ տրանսֆերտների մակարդակը կբարձրանա, շուկան կառողջանա, և առևտուրը կխրախուսվի:
Հետաքրքիր է` ինչպե՞ս է իրեն զգում Գեղամ Գրիգորյանն այն մտքից, որ իրեն օգտագործում են, իր իսկ ձեռքով` կրակից տաք շագանակներ հանելու համար…
Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործի քննությունը։
Ներդրումային ծրագրի շրջանակներում «ԱՐՄՕՅԼ»-ն նախատեսում է Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում կառուցել նավթամթերքի վերամշակման ամբողջովին նոր գործարան
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է դեկտեմբերի 19-ին Բեռնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ կայացած Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալևի հանդիպմանը, հայտնում է APA-ի մոսկովյան թղթակիցը:
ՀԱԿ վստահված անձ Անի Թ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2015 թվականի դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի արդյունքների ամփոփման ընթացքում թիվ 4/20 ընտրական տեղամասի հանձնաժողովի նախագահի կողմից ձայները սխալ հաշվելու, ինչպես նաև արձանագրություններն ակնհայտ սխալ տվյալներով հաստատելու արդյունքում կեղծվել են քվեարկության արդյունքները:
Հուսով եմ՝ կարողացել ենք մի փոքր բարձրացնել երեխաների և մեծերի տրամադրությունը գիշերվա գնդակոծությունից հետո: Մարդիկ մեզ շնորհակալություն էին հայտնում, բայց իրականում այդ մենք ենք ՇՆՈՐՀԱԿԱԼ իրենց:
Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության մեջ մեղադրվող երիտասարդների պաշտպաններն այսօրվա դատական նիստի ընթացքում բացարկ հայտնեցին գործով մեղադրողին:
Դեկտեմբերի 18-ին, ժամը 13.30-ին, 1957 թ. ծնված Սերյոժա Թ.-ն ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում էր տվել, որ իր տան ննջասենյակի պահարանից, ապակյա տարայով, գողացել են 2.600.000 դրամ և 900.000 դրամ արժողության ոսկյա զարդեր:
«Հիմնականում փակվում են այն ընկերությունները, որոնք չեն կարողանում այնքան մրցունակ կամ արդյունավետ լինել, որպեսզի շարունակեն իրենց տնտեսական գործունեությունը: Բացման և փակման գործընթացը բնականոն գորևծընթաց է, այսինքն՝ ընկերություններ կամ տնտեսվարողներ, որոնք գործուեություն ծավալել այլևս չեն ցանկացել ու լուծարվել են»
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հաստատել է համաշխարհային կազմակերպության 2016-2017 թվականների բյուջեն 5,4 միլիարդ դոլարի սահմաններում, ինչը 2014-2015թթ. համեմատ քիչ է 400 միլիոն դոլարով, հայտնում է TASS-ը: