Բաժիններ՝

«Լիվերպուլն» անպայման հաջողության կհասնի Կլոպի հետ. Սթիվեն Ջերարդ

«Լիվերպուլի» նախկին ավագ Սթիվեն Ջերարդը կիսվել է տպավորություններով ակումբի գլխավոր մարզչի` Յուրգեն Կլոպի կատարած աշխատանքի մասին:

«Կարծում եմ, որ ֆուտբոլիստները պետք է գոհ լինեն: Նման մարզչի հետ աշխատելը մեծ պատիվ է յուրաքանչյուրի համար: Կարևոր չէ, երիտասա՞րդ ֆուտբոլիստ ես, թե՞ փորձառու: Ուզում եմ նշել, որ մթնոլորտն ակումբում հիասքանչ է: Բոլորը կատակում են, ծիծաղում: Յուրգենը շատ ուրախ մարդ է և ունի հումորի զգացում:

Ես նույնպես ինչ-որ նոր բան եմ սովորել նրա մարզումներից: Միշտ պետք է սովորել, բոլոր տարիքներում: Ես յուրաքանչյուր մարզչից փորձում եմ վերցնել ինչ-որ յուրահատուկ բան: Իսկ «Լիվերպուլն» անպայման հաջողության կհասնի Կլոպի հետ»,- ասել է Ջերարդը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031