Բաժիններ՝

Բրիտանացի ավիափոխադրողները երկարեցրել են Սինայ թռիչքները չեղյալ հայտարարելու մասին որոշման ժամկետը

Բրիտանացի ավիափոխադրողները երկարեցրել են եգիպտական Շարմ-էլ-Շեյխ թռիչքները սահմանափակելու մասին որոշման ժամկետը, հայտնում է BBC-ն:

Thomas Cook ու Thomson զբոսաշրջային օպերատորները, որոնք ավելի վաղ հայտարարել էին, որ չեն կազմակերպի չարտերային չվերթեր ու չեն վաճառի զբոսաշրջային փաթեթներ դեպի եգիպտական զբոսավայր մինչև հունվարի 14-ը, այդ ժամկետը երկարեցրել են մինչև մարտի 23-ը:

Monarch Airlines ավիաընկերությունն ու EasyJet-ը պլանավորում են թռիչքները վերսկսել հունվարի 25-ին ու փետրվարի 29-ին համապատասխանաբար:
British Airways-ը չեղյալ է հայտարարել բոլոր թռիչքները Շարմ-էլ-Շեյխ մինչև փետրվարի 13-ը:

Դեկտեմբերի սկզբին հայտնի դարձավ, որ Մեծ Բրիտանիայի ավիաընկերությունները չեն վերսկսի թռիչքները Շարմ-էլ-Շեյխ մինչև 2016 թվականի հունվարը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031