Բաժիններ՝

Վերջին 7 տարիներին Օզիլը կատարել է ամենաշատ գոլային փոխանցումները

Գերմանիայի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլը միշտ աչքի է ընկնում արդյունավետ փոխանցումներով։ Անգլիայի 2015-2016 առաջնության առաջին շրջանում գերմանացին կատարել է 15 գոլային փոխանցում։

Օզիլը 2008 թվականի օգոստոսից կատարած գոլային փոխանցումների քանակով առաջ է անցել կատալոնական «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիից՝ ունենալով լավագույն ցուցանիշը՝ 101 փոխանցում։ Մեսսին Օզիլին զիջում է 1 փոխանցումով:

Ձեզ ենք ներկայացնում փոխանցումների քանակով աչքի ընկնող լավագույն 5 ֆուտբոլիստներին.

Մեսութ Օզիլ՝ 101
Լիոնել Մեսսի՝ 100
Սեսկ Ֆաբրեգաս՝ 84
Կրիշտիանու Ռոնալդու՝ 75
Անխել Դի Մարիա՝ 68

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031