168.am-ը փորձեց կապ հաստատել «Քինգ Դելյուքս» ընկերության սեփականատեր Արթուր Հարությունյանի (Պալաչ) հետ, սակայն նրա հեռախոսին պատասխանեց օգնականը՝ ասելով, որ Ա. Հարությունյանը Մոսկվայում է, իսկ ինքը իրավասու չէ նման հարցերի պատասխանել:
«Ընդդիմության միասնական շտաբը» տարբեր տեղերից ահազանգեր է ստանում, որ ոստիկանությունն արհեստական խոչընդոտներ են ստեղծվում մարզերում բնակվող քաղաքացիների համար, որպեսզի նրանք չկարողանան հասնել Երևան և մասնակցեն Ազատության հրապարակում անցկացվող հանրահավաքին:
Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Միքայել Զադոյանը օրեր առաջ միջնորդություն էր ներկայացրել Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը, որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի Երևանի բնակիչներ, երկվորյակ եղբայրներ, 24-ամյա Գևորգ և Հենրիկ Բարսեղյանների նկատմամբ:
Այն, ինչ անում են նրանք հիմա, դա պարզապես անճարության ցուցանիշ է, նրանց արածը խոսում է այն մասին, որ մարդիկ անճար են եւ ի վիճակի չեն սահմանադրական ճանապարհով գնալ, ցանկանում են անկարգություններ, այսինքն, երկրին անկայունություն են ցանկանում, որը իրենց չի հաջողվի, բնականաբար, մենք թույլ չենք տա, որ նման էլեմենտները խարխլեն մեր ներքաղաքական իրավիճակը, մեր երկրի ապագա զարգացումը։ Նրանք պարզապես վրեժխնդիր մարդիկ են եւ չգիտես ինչ անձնական վիրավորվածություն ունեն, վրեժ են ցանկանում լուծել սեփական ժողովրդից։
Մոսկվայում իր աշխատանքն է դադարեցրել Ռուս-թուրքական գիտական կենտրոնը, որը գործում էր Մ. Ռուդոմինոյի անվան արտասահմանյան գրականության համառուսական պետական գրադարանի բազայի հիման վրա, հայտնում է BBC-ի ռուսական ծառայություն
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ կլքի իր պաշտոնը, եթե հայտնվի ապացույց, որ Թուրքիան նավթ է գնում ԴԱԻՇ-ի զինյալներից: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Մենք զրուցեցինք լուսանկարիչ եւ լրագրող Համո Մոսկոֆյանի հետ, որը ճանաչում էր Արթուր Վարդանյանին։ Նա ասաց, որ վերջինս գումարներ էր հավաքում սփյուռքահայերից եւ մասնավորապես իրեն խնդրել էր ծանոթացնել հայկական սփյուռքի երեւելի գործիչների հետ։
Այսօր առավոտվանից Աբովյան քաղաքից Երևան եկող ոչ մի ավտոբուս չի աշխատում: Քաղաքացիներին չեն սպասարկում ոչ միայն «Քինգ Դելյուքս» ընկերության 261, 267 և 259 համարի ավտոբուսները, այլև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության բարեգործական անվճար ավտոբուսները: Առավոտյան ժամը 7-ից աբովյանցիները կանգառներում են ու չեն կարողանում Երևան գալ, քանի որ անգամ այն տաքսիները, որոնք սովորաբար կանգառներում մարդկանց առաջարկում էին Երևան փոխադրել, այսօր չկան:
Թուրքիան, ռուսական ինքնաթիռը խփելով, նպատակ ուներ ներքին լսարանին հաճոյանալու, մուսուլմանական աշխարհին ցույց տալու, որ ինքն իբրև թե հզոր պետություն է և ՌԴ-ի դեմ կարող է նման կոպիտ քայլեր նախաձեռնել: Երկրորդ հերթին, այո՛, նպատակը ՆԱՏՕ-ի ու Ռուսաստանի հարաբերությունների սրումն էր, ու ՌԴ մասնակցությամբ կոնֆլիկտների քանակի մեծացումը: Որքան շատ Ռուսաստանը ներգրավված լինի հակամարտություններում, այնքան կմեծանա ՌԴ-ին թուլացնելու հնարավորությունը, պարզ պատճառով`Ռուսաստանի ուժերը սկսում են բաշխվել ամենատարբեր կողմերով:
Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում վերջին օրերին այլ մարզերից բերված կարտոֆիլ է վաճառվում՝ կիլոգրամը 150 դրամով: Վաճառողներն ասում են, որ կարտոֆիլը բերված է Գեղարքունիքի մարզի Գավառի տարածաշրջանից է: Վաճառվող խոշոր, լավ տեսքով կարտոֆիլն իրականում վարակված է ինչ-որ հիվանդությամբ: Այդ փաստն ի հայտ է գալիս կարտոֆիլը մաքրելիս միայն:
Նոյեմբերի 29-ին ժամը 17-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Գարեգին Նժդեհ և Անանիա Շիրակացի փողոցներն իրար միացնող 50-ամյակի կամրջից ինքնասպանության նպատակով ցած է նետվել 1970 թ.-ին ծնված քաղաքացի:
Նոյեմբերի 30-ին, ժամը 21.22-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Անդրանիկ թաղամասի թիվ 164 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«ՖԱՖ-ի՝ Հայաստանում առաջին և ամենամեծ ֆան շարժման առաջնային նպատակը մնում է Ռուբեն Հայրապետյանի հեռացումը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկից: ՖԱՖ-ը ցանկանում է ՀՖՖ ղեկին տեսնել պատասխանատու, աջ ու ձախ մեղավորներ չփնտրող, ինքնաքննադատ, հաշվետու, պրոֆեսիոնալ ղեկավարի, ում համար Հայաստանի ֆուտբոլային հանրությունը չի ամաչի: Մենք թույլ չենք տա, որ վտանգվի հաջորդ, ամենայն հավանականությամբ ներկա սերնդի ամենակարևոր ընտրական փուլը: Մեր գործողություններն ու միջոցառումները կշարունակվեն նաև սույն թվականի դեկտեմբեր ամսվա ընթացքում»:
Ազատամարտիկ Սուրեն Սարգսյանը չի կարծում, որ հանցավոր համագործակցություն ստեղծելու կամ մասնակցելու եւ ապօրինի զենք, ռազմամթերք, սարքեր ձեռք բերելու ու իրացնելու կասկածանքով կալանավորված իր մարտական ընկեր, ազատամարտիկ Խաչիկ Ավետիսյանը լուրջ ներգրավվածություն ունի այդ ամենի մեջ: «Խաչիկը հերոս տղա է, մեր երկրի համար գործ արած պիտանի մարդ է»,- ասաց Սուրեն Սարգսյանը:
Մեզ հասած տեղեկություններով՝ օրերս Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում ծեծի է ենթարկվել «ոչ»-ի կողմնակից, փիլիսոփայական գիտությունների թեկնածու Հովհաննես Հովհաննիսյանը։ Ըստ լուրերի՝ նրան ծեծել են ՀՀԿ-ական «այո»-ականները հենց սահմանադրական փոփոխությունների հողի վրա:
«Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ մարտի 4-ին սպանված Լևոն Ղազարյանի, Դրաստամատ Թադևոսյանի և Մեսրոպ Նազարյանցի գործով նախաքննությունն ավարտվում է։ Մեր աղբյուրները հայտնեցին, որ մինչև տարեվերջ գործը կուղարկվի դատարան։
Մեր ունեցած տեղեկություններով՝ կալանավորումից առաջ Ա. Հայրապետյանը հնարավորություն է ունեցել հ/ը հատուկ պահպանվող տարածք մուտք գործել իր սեփական մեքենայով:
Դեկտեմբերի 1-ին լեռնային շրջաններում, իսկ դեկտեմբերի 3-4-ին ամենուրեք կդիտվեն տեղումներ ձյան տեսքով:
Հայկական աստղագիտական ընկերությունը ներկայացնում է 2015թ. դեկտեմբեր ամսվա աստղագիտական իրադարձությունների օրացույցը:
«Սուոնսին» շատ լավ էր խաղում պաշտպանությունում: Վերջին խաղերում նրանք պրոբլեմներ ունեին, սակայն այսօր ավելի հավաքված էին խաղում: Մենք մեկ գնդակ խփեցինք: «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղի համեմատ՝ իրավիճակը լրիվ ուրիշ էր: Բայց Դուք պարտավոր եք պայքարել, եթե ցանկանում եք մի քանի անընդմեջ հաղթանակ տանել:
Տոնական ծրագրերի նկարահանումների հետ կապված՝ դեկտեմբեր ամսին սերիալներ նկարահանելու ժամանակ կարծես թե չկա: Այս ամսվա պրեմիերաների ցուցակն ավելի համեստ է, քան աշնանային ամիսներինը: Ամենահետաքրքիր սերիալների թվին կարելի է դասել «Մանկության ավարտն» ու «Լյութերը»:
16-ամյա աղջկան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է, ծանր հանցագործության մասին կատարել է սուտ մատնություն` ոստիկանության բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ 2014թ. հունիս ամսից մինչև դեկտեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում գյուղում խորթ հայրը, տեղյակ լինելով, որ դեռևս իր 16 տարին չի լրացել, սեռական հարաբերություն է ունեցել իր հետ:
Նոյեմբերի 30-ին, ժամը 21.42-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Այնթափ գյուղի 5-րդ փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Գիտե՞ք արդյոք, որ հին ժամանակներում իսկական բժիշկ համարվում էին միայն այն մարդիկ, ովքեր տիրապետում էին աստղագուշակությանը:
Պատասխանում է Սուրեն դպիր Ներսեսյանը:
Այս բնական միջոցը հրաշալի է մրսածության և շնչառական այլ խնդիրների դեպքում: Մեղրով վիրակապերը կարող են օգնել ոչ միայն՝ երեխաներին, այլև՝ մեծահասակներին:
Նոյեմբերի 30-ին, ժամը 19.41-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Կարմրաքար գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ դեկտեմբերի 1 -ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն:
Այս օրերին Ռուսաստանը զբաղված է Հայաստանը պատերազմի «պլացդարմի» վերածելու նախապատրաստական աշխատանքներով: Համաշխարհային ու տարածաշրջանային զարգացումները հասցրել են նրան, որ Ռուսաստանն այսօր կարող է «ֆորպոստն» օգտագործել՝ ըստ նշանակության: Թե ինչ կմնա դրանից հետո Հայաստանում, Ռուսաստանին, բնականաբար, քիչ է հետաքրքրում կամ չի հետաքրքրում ընդհանրապես: