Աբովյանից Երևան եկող երթուղայիները չեն աշխատում

Այսօր առավոտվանից Աբովյան քաղաքից Երևան եկող ոչ մի ավտոբուս չի աշխատում: Քաղաքացիներին չեն սպասարկում ոչ միայն «Քինգ Դելյուքս» ընկերության 261, 267 և 259 համարի ավտոբուսները, այլև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության բարեգործական անվճար ավտոբուսները: Առավոտյան ժամը 7-ից աբովյանցիները կանգառներում են ու չեն կարողանում Երևան գալ, քանի որ անգամ այն տաքսիները, որոնք սովորաբար կանգառներում մարդկանց առաջարկում էին Երևան փոխադրել, այսօր չկան:

Աբովյանցիները համոզված են, որ դա պայմանավորված է այսօր Ազատության հրապարակում կայանալիք «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի հանրահավաքով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031