
Մեղրով վիրակապեր՝ հազի և խորխի դեմ

Healthyfoodteam կաքը ներկայացնում է հրաշալի մի միջոց, որ կօգնի մեկ գիշերվա ընթացքում հանգստացնել երեխաների հազն ու թոքերից դուրս բերել խորխը: Այս բնական միջոցը հրաշալի է մրսածության և շնչառական այլ խնդիրների դեպքում: Մեղրով վիրակապերը կարող են օգնել ոչ միայն՝ երեխաներին, այլև՝ մեծահասակներին:
Մեղրով վիրակապեր պատրաստելու եղանակը
Բաղադրություն
- Բուսայուղ
- Թանզիֆ (марля)
- անձեռոցիկ
- մեղր
- ալյուր
- կպչուն ժապավեն
Ալյուրը խառնեք մի փոքր մեղրով այնքան, մինչև խառնուրդը կպչի ձեռքերին: Ապա ավելացրեք մի փոքր բուսայուղ և ևս մի փոքր ալյուր: Ստացված խառնուրդը լցրեք անձեռոցիկի վրա, ապա վրայից թանզիֆը դրեք:
Կոմպրեսը տեղադրեք կրծքավանդակին և կպչուն ժապավենով ամրացրեք:
Ուշադրություն: Կոմպրեսը պետք է դնել սրտի վերևի հատվածում: Խորհուրդ է տրվում այս գործողությունը կատարել քնելուց առաջ: Թողեք մնա 2-3 ժամ: Չափահասները կարող են կոմպրեսը թողնել մինչև առավոտ: Լավագույն արդյունքի համար կարող եք մի փոքր մանանեխի փոշի ավելացնել:
Այս վիրակապերը շատ օգտակար են, քանի որ ունեն հզոր հակաբորբոքային և տաքացնող հատկանիշներ: Անմիջապես կզգաք տարբերությունը:
Պրոցեդուրան կրկնեք մի քանի օր շարունակ:
Հ.Գ. Պրոցեդուրան անելուց առաջ անպայման խորհրդակցեք բժշկի հետ:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը