Արթուր Վարդանյանը սպառնացել է սպանել Համո Մոսկոֆյանին. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը  Բեյրութից որոշ տեղեկություններ է ստացել կալանավորված խմբի ղեկավար Արթուր Վարդանյանի մասին։ «Մենք զրուցեցինք լուսանկարիչ եւ լրագրող Համո Մոսկոֆյանի հետ, որը ճանաչում էր Արթուր Վարդանյանին։ Նա ասաց, որ վերջինս գումարներ էր հավաքում սփյուռքահայերից եւ մասնավորապես իրեն խնդրել էր ծանոթացնել հայկական սփյուռքի երեւելի գործիչների հետ։ «Ես նրա հետ հաց եմ կիսել,– մեր հարցմանն ի պատասխան գրեց Համո Մոսկոֆյանը,– հավատում էի, որ նա հայրենասեր տղա է, հերոսի որդի, «Հայոց վահանի» մասին էլ մի տարի առաջ հոդված էի գրել։ Հետո տեսա, որ այս մարդը կրիմինալ ավանտյուրիստ է, ինձ էլ սպառնաց, որ սպանելու է, եթե նրա կազմակերպության համար իմ պատվական ընկերներից ու նշանավոր դեմքերից փող չհավաքեմ»։

Սակայն, ըստ այլ գործիչների գնահատականների, Արթուր Վարդանյանը հայրենասեր տղա է, Քեսաբի հայերի պաշտպանությանը մասնակցած։ Նրա փաստաբան Լեւոն Բաղդասարյանը լրագրողներին հայտնել է ընդամենը այն, որ Արթուրը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները։

Դժվար չէ նկատել, որ այս գործով ներգրավված բոլոր պաշտպանները «գառների» լռություն են պահպանում նրանք ավելի լուռ են, քան ցանկացած այլ գործով, եւ մեծ տհաճությամբ են շփվում լրագրողների հետ։ Սա մտածել է տալիս, որ նրանք ԱԱԾ-ից լրացուցիչ հրահանգներ են ստացել՝ այս անգամշատ ավելի քիչ խոսել, քան առհասարակ։

Փաստաբանները, սակայն, չեն խոստովանում, որ հատուկ հրահանգներ են ստացել։ «Մենք նախաքննության գաղտնիքը պահպանում ենք օրենքով եւ ոչ մի հրահանգ չենք ստացել»,– ասաց ակտիվիստ, ժիրայր Սէֆիլյանի համակիր Տիգրան Բոյաջյանի պաշտպան Սիրանուշ Հարությունյանը, որը թերեւս ամենալռակյացն է։ Նա անգամ իր պաշտպանյալի դիրքորոշումն է գաղտնի պահում։ Չի ասում՝ Տիգրանն իր մեղքն ընդունում է, թե՝ ոչ, պատճառաբանելով, որ նախաքննության գաղտնիք է։ «Բայց այդ տվյալը նախաքննությանը չի վերաբերում»։ «Նախաքննության գաղտնիքներին չի վերաբերում, բա ինչի՞ն է վերաբերում։ Կարող է իմ հորեղբոր տղու հարսանիքին»,– պատասխանեց համարձակ փաստաբանը։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս