Ինչու չեն աշխատում Աբովյան-Երևան երթուղայինները

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Աբովյան քաղաքից Երևան եկող երթուղայինները չեն աշխատում: Քաղաքացիներին չեն սպասարկում ոչ միայն «Քինգ Դելյուքս» ընկերության 261, 267 և 259 համարի ավտոբուսները, այլև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության բարեգործական անվճար ավտոբուսները: 168.am-ը փորձեց կապ հաստատել «Քինգ Դելյուքս» ընկերության սեփականատեր Արթուր Հարությունյանի (Պալաչ) հետ, սակայն նրա հեռախոսին պատասխանեց օգնականը՝ ասելով, որ Ա. Հարությունյանը Մոսկվայում է, իսկ ինքը իրավասու չէ նման հարցերի պատասխանել:

Մենք նաև փորձեցինք կապ հաստատել «Քինգ Դելյուքս» ընկերության աշխատակիցների հետ, սակայն ընկերության հեռախոսին պատասխանեց մի աղջիկ, ով նշեց, թե ինքը ոչ մի տեղեկություն չունի ու չի կարող պատասխանել մեր հարցերին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031