Ժամանակին, երբ Օմբուդսմենը նոր էր ընտրվել, ես բավականին մեծ աջակցություն եմ ցուցաբերել նրան, երբ ցանկանում էր դառնալ հանրային հնչեղություն ունեցող անձնավորություն: Ցավում եմ, որ նրա գործունեության մեջ PR-ը սկսում է հաղթել բովանդակությանը:
Հայտնի է դարձել Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի՝ Ադրբեջան այցի կատարման օրը:
ՌԴ հատուկ ծառայությունները որոնում են Թուրքիայի 3 քաղաքացիների, ովքեր Ռուսաստան են ժամանել ահաբեկչություններ կազմակերպելու նպատակով, հայտնում է LifeNews-ը:
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները օդանավակայանում հայտնաբերել և ՔՀԳՎ բերման են ենթարկել ՌԴ քաղաքացի, 1979 թ. ծնված Դավիդ Ա.-ին:
Ստամբուլցի հայտնի լուսանկարիչ Արա Գյուլերը չեղյալ է հայտարարել թուրքական Doğuş Holding-ի հետ կնքած պայմանագիրը, որով նրա ավելի քան 70 տարում ստեղծված լուսանկարների ողջ արխիվն անցելու էր այդ կազմակերպությանը, հայտնում է թուրքական Cumhuriyet.com կայքը:
«Իսկ այն, որ իշխանափոխության կոչեր են անում՝ իրենց խնդիրն է, այնպես չէ, որ պետք է իշխանություններին ծափահարեն, մեղք են այն իշխանությունները, որոնց միայն ծափահարում են: Մենք թույլ չենք տա, որ մեր երկրում արհեստականորեն լարվածություն մտցնեն: Իսկ իշխանափոխություն կլինի միայն 2017 թվականի պառլամենտական ընտրությունների միջոցով»:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն աշխատանքային այց է կատարել ՀՀ Արարատի մարզի Այնթափ գյուղի թիվ 1 միջնակարգ դպրոց, որտեղ «Կրթության որակ և համապատասխանություն» ծրագրի շրջանակում բացվել է համակարգչային դասասենյակ: Նույն ծրագրի շրջանակում դպրոցը համալրվել է նաև դպրոցական նոր գույքով:
Նոյեմբերի 30-ին, ժամը 22.53-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի «Միկա» մարզադաշտի հետնամասում այրվում է վագոն-տնակ:
Ռուսաստանն անհիմն կերպով է մեղադրում Թուրքիային, ու դա անընդունելի է Անկարայի համար: Այդ մասին ասել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն, ում խոսքերը ներկայացնում է TRT Haber հեռուստաալիքը:
Հայաստանի ընդդիմադիր գործիչների կոնկրետ թիվ չենք կարող նշել, բայց որ նրանց մատների վրա կարելի է հաշվել՝ փաստ է։ Նկատի ունենք եւ արմատական ընդդիմադիրներին, եւ ոչ արմատականներին։ Այսօր արմատականներ համարվում են նրանք, ովքեր ոչ միայն սահմանադրական փոփոխություններին են «ոչ» ասում, այլեւ նախագահի հրաժարականն են պահանջում։ Իսկ նրանք, ովքեր սահմանադրական փոփոխություններին դեմ են, բայց նախագահի հրաժարականը չեն պահաննջում, համարվում են ոչ լիարժեք ընդդիմադիր, այսինքն՝ կիսաընդդիմադիր։
«Ընդդիմության միասնական շտաբ»-ի Կապանի գրասենյակից («Ժառանգություն» կուսակցության Կապանի գրասենյակ) տեղեկացնում են, որ այս գիշեր անհայտ անձինք լուսամուտով մուտք են գործել գրասենյակ:
Կալինինգրադի մարզի «Ռոսսելխոզնադզորի» վարչությունը Թուրքիային է վերադարձրել 108 տոննա հավի միս, նշված է գերատեսչության կայքում:
Թուրքիայի հարավում՝ Դիարբեքիր նահանգում, Ղուրանի ուսումնասիրման կուրսերի ժամանակ շենքում ծագած հրդեհի հետևանքով 6 երեխա է մահացել, հայտնում է TRT Haber հեռուստաալիքը:
IBF/IBO/WBA/WBO վարկածներով գերծանր քաշային կարգի աշխարհի նոր չեմպիոն Թայսոն Ֆյուրին չի կասկածում, որ կհաղթի Վլադիմիր Կլիչկոյին նաև մատչ-ռևանշի ժամանակ:
Դեկտեմբերի 3-5-ին ամենուրեք կդիտվեն տեղումներ ձյան տեսքով: 3-ին հատկապես լեռնային գոտիներում կդիտվեն տեղումներ ինտենսիվ ձյան տեսքով, ինչպես նաև բուք:
«Հայաստանը երբեք, իմ կարծիքով, չի համաձայնի, որ Ղարաբաղն անցնի Ադրբեջանին, իսկ Ադրբեջանը չի համաձայնի, որպեսզի Ղարաբաղը մնա Հայաստանի հետ։ Այս իրավիճակում խնդիրը միայն պատերազմ թույլ չտալն է»,- ասում է ՌԴ Մերձավոր Արևելքի անկախ գիտական կենտրոնի տնօրեն, վերլուծաբան Եվգենի Սատանովսկին:
Թուրքիայից մրգերի ու բանջարեղենների ներկրումը կարգելվի, սակայն սահմանափակումները կգործեն միայն մի քանի շաբաթ անց: Այս մասին երեկ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հրավիրած կառավարության նիստում հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Արկադի Դվորկովիչը:
Ես, բնականաբար, դեմ եմ պարանոյային եւ ամեն տեղ արտասահմանյան «լրտեսներ» տեսնելուն: Եթե որեւէ մեկն անկեղծ եւ բաց ձեւով արտահայտում է իր տեսակետը, ապա նրան «ամերիկյան լրտես», «ռուսական կագեբեի գործակալ» կամ «հինգերորդ շարասյուն» անվանելը խոսում է հենց այդ՝ անառողջ հոգեբանության մասին: Նույնը՝ երբ որեւէ քաղաքական կամ հասարակական գործչին դասում են «ներքին թուրքերի» թվին:
Երեկ 16:30-ի սահմաններում ՀՀ արդարադատության նախարարության «Կոշ» քրեակատարողական հիմնարկի ճաշարանին հարակից արտաքնոցում հայտնաբերվելէ դատատարտյալ, 1984թ. ծնված Ռոբերտ Գրիգորյանի դին:
«Մեր երկրում խոսքի ազատությունն է, ու չեմ կարծում՝ պետությունը պետք է ցանկացած վերլուծաբանի, քաղաքագետի ու փորձագետի պատասխան տա»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ պատասխանելով այն դիտարկմանը, թե երբ հանրությունը տեսնում է, որ բազմաթիվ պարգևների արժանացած որոշ քաղաքագետներ հայտարարում են, թե Հայաստանը սահմանադրության հանրաքվեի միջոցով փորձում են ընդգրկել Ռուսաստանի կազմում, ու չի լինում հստակ հակազդեցություն այդ հայտարարությանը, կասկածներ են առաջանում:
Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանությունը հայտնում է, որ «ուշադիր հետևում է քաղաքական սպանությունների և այլ ահաբեկչական գործողությունների ենթադրյալ դավադրության կազմակերպման մեջ մեղադրվող 21 անձանց ձերբակալությանը»:
Ռուսաստանը ՆԱՏՕ-ին տեղեկություն է տրամադրել այն մասին, որ Թուրքիայի ռազմաօդային ուժերը դիտավորյալ են կործանել ռուսական «Սու-24» ռազմական ինքնաթիռը, սակայն դաշինքը, առաջնորդվելով քաղաքական նկատառումներով, կանգնեց Անկարայի կողմը՝ իր վրա վերցնելով այդ դեպքի պատասխանատվությունը:
«Երբ ասում են ծեծի է ենթարկվել դա նսեմացուցիչ եմ համարում, նախ ես երեք տարեկան երեխա չեմ, որ ինձ ծեծեն, երկրորդը երբ սուր, կտրող-ծակող գործիքներով վնասվածքներ են հասցնում և «գլավարը» հրահանգում է՝ սպանեք նրան, դա արդեն ծեծ չի, այլ ավելի լուրջ հանցագործություն է»,- ասաց նա և նշեց, որ չի ցանկանում խանգարել իրավապահների գործունեությանը:
«Ես հեռու եմ այն մտքից, որ որևէ խախտում չի լինելու, բայց իշխանությունը անելու է ամեն ինչ, որ այս հանրաքվեն անցնի հնարավորինս որակյալ»,- նշեց ԱԺ փոխնախագահը: Նա կրկին հայտարարեց, որ ՀՀԿ-ն Հայաստանի ամենահզոր կուսակցություն է, քանի որ ոչ մի քաղաքական ուժ, բացի ՀՀԿ-ից, չի կարողանում անգամ վստահված անձիք ունենալ ընտրատեղամասերում:
Ռուս հայտնի արտիստ Իլյա Ռեզնիկն այսօր շտապ կերպով հոսպիտալացվել է այն բանից հետո, երբ ինքնազգացողության վատացման պատճառով ընկել ու անհաջող կերպով վնասել է ոտքը:
«Առաջին անգամ չէ, որ այդ կոչերը հնչում են: Վերջին շրջանում դրանք ավելի ինտենսիվ են դարձել և հնչում են անհասկանալի նրբերանգներով»:
Հռոմի Ֆրանցիսկո 1-ին Պապը մեկնաբանություններ է արել ռուս-թուրքական լարված հարաբերությունների և Հայաստան կատարելիք իր հավանական այցի վերաբերյալ: Թուրքական «Milliyet» թերթի կայքի տեղեկացմամբ՝ դեպի աֆրիկյան երկրներ կատարած իր վեցօրյա ուղևորության ավարտին Հռոմի Պապը ինքնաթիռում պատասխանել է իրեն ուղեկցող լրագրողների հարցերին:
Ֆինանսիսիտ Ջորջ Սորոսի «Բաց հասարակություն» (Open Society Foundations) հիմնադրամը քննադատել է Ռուսաստանի գլխավոր դատախազության որոշումը, որը հիմադրամն առաջարկել է ներառել «անցանկալի կազմակերպությունների» ցուցակում: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Տարածաշրջանային բուռն զարգացումների` հատկապես ռուս-թուրքական դիմակայության ֆոնին` դեկտեմբերի 1-ին Փարիզում նախատեսված է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի շրջանակում։
Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունների սրացումից հետո ռուսական բարոզչամեքենայի կոդմից նետված «խայծը»՝ Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվության մասին, դրականորեն Հայաստանում չարժանացավ այն արձագանքին, ինչն ակնկալում էին Ռուսաստանում: