Մետաքս թաղամասում աղմկահարույց կրակոցների գործով հետախուզում է հայտարարվել երկվորյակ եղբայրների նկատմամբ. shamshyan.com
Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Միքայել Զադոյանը օրեր առաջ միջնորդություն էր ներկայացրել Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը, որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի Երևանի բնակիչներ, երկվորյակ եղբայրներ, 24-ամյա Գևորգ և Հենրիկ Բարսեղյանների նկատմամբ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջիններս կասկածվում են հոկտեմբերի 25-ի լույս 26-ի գիշերը Մետաքս թաղամասում 4 անձի հրազենային վնասվածքներ պատճառելու մեջ:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: