Քիչ առաջ «Ո՛չ թալանին» նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանը 168.am-ին հայտնեց, որ մոտ կես ժամ առաջ Ազատության հրապարակից ոստիկանները բերման են ենթարկել քաղաքացիական ակտիվիստ Միքայել Նահապետյանին:
Քիչ առաջ Ազատության հրապարակից բերման ենթարկեցին «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գևորգ Սաֆարյանին: Այս պահին Ազատության հրապարակում լարված իրավիճակ է:
Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելիի գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 2-ին պաշտոնական այց կկատարի Ադրբեջան, հայտնում է APA-ն՝ հղում կատարելով Վրաստանի պաշտպանության նախարարության կայքին:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 1-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Ճամբարակում, Դիլիջանի ոլորաններում, Վայքում, Ջերմուկում, Սարավանի լեռնանցքում, Սիսիանում և Զանգերի հատվածում, Մեղրու և Վարդենյաց լեռնանցքներում տեղում է ձյուն: Ապարանի, Հրազդանի, Սևանի և Մեղրու ավտոճանապարհներին խիտ մառախուղ է:
Չնայած Երևանի քաղաքապետարանը մերժել է Ազատության հրապարակում վրաններ տեղադրելու՝ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի դիմումը, բայց նրանք պատրաստվում են գիշերն անցկացնել Ազատության հրապարակում: 168.am-ի հետ զրույցում «Հիմնադիր խորհրդարանի» մամուլի խոսնակ Վարուժան Ավետիսյանը նշեց, որ հիմնվելով «մշակույթի նախարարի նամակում բերված չակերտավոր հիմնավորումների վրա՝ ընդամենը ասվում է, որ դա մշակույթի հուշարձան է, և այդտեղ վրաններ ու շարժական զուգարաններ տեղադրելը կարող է հուշարձանին վնասել»:
Ծխախոտային արտադրատեսակների պլանավորման ու վերահսկողության իրանական կենտրոնը բանակցություններ է վարում բելառուսական ընկերությունների հետ Իրանում ծխախոտ արտադրելու շուրջ:
Հանրահավաքին ընդառաջ ոստիկանությունը դիրքավորվում է: Մանրամասները 1in.am-ի տեսանյութում:
Ինչպես հայտնում է haqqin.az-ը, Նարդարան բնակավայրի հրապարակը գտնվում է Ադրբեջանի ներքին զորքերի հսկողության ներքո:
ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խմբի կողմից Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ է տեղափոխվել 1971 թ. ծնված Գաբրիել Մ.-ն:
ՖԻԴԵ-ն հրապարակել է դեկտեմբերի վարկանիշային աղյուսակը, որտեղ Լևոն Արոնյանը զբաղեցնում է 6-րդ տեղը։ Արոնյանը բարելավել է արդյունքը՝բարձրանալով մեկ աստիճան:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց քրեական աշխարհում հայտնի Թևոս Սաֆարյանի (Թևոսիկ) եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության գործի քննությունը: Դատարանում այսօր հարցաքննվեցին գործով երկու վկաներ:
«Ես` Առաքել Միրզոյանս, անսալով նախնիներիս հայրենասեր ոգու կանչին և հավատալով պայծառ ապագա ստեղծելու հանրապետական գաղափարախոսությանը, այսօր` դեկտեմբերի 1-ին, ընդունվեցի Հանրապետական կուսակցության շարքերը»:
Մինչ Հայաստանում բոլորը զբաղված են սահմանադրական փոփոխություններով, «այո»-ի ու «ոչ»-ի քարոզչությամբ, Հայաստանի շուրջ տեղի են ունենում իրադարձություններ, որոնք իրենց մեջ բավական մեծ վտանգներ են պարունակում երկրի համար:
Ֆրանսիայում 97 տարեկանում մահացել է Մարկուս Կլինբերգը՝ ամենահայտնի լրտեսը, ում երբևէ գաղտնազերծել են Իսրայելի հատուկ ծառայությունները, հայտնում է The Times of Israel-ը:
Քուվեյթի Al-Rai թերթը հայտնում է այն մասին, որ Ռուսաստանը նախապատրաստվում է երկրորդ ռազմաբազան բացել Սիրիայում:
Ռուսաստանի մայրաքաղաքում ուժեղ ձյուն է տեղում: Հաղորդվում է, որ Մոսկվայում ձյունը տեղում է նոյեմբերի 29-ի գիշերվանից:
Նոյեմբերի 30-ին, ժամը 21.00-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողները Երևանի Ն. Զարյան փողոցի թիվ 23 շենքի մոտ հայտնաբերել և բերման են ենթարկել 1986 թ. ծնված Աննա Յու.-ին,:
«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի «Ընդդիմության միասնական շտաբ»-ը հայտարարություն է տարածել, թե «Ընդդիմության միասնական շտաբ»-ի Կապանի գրասենյակից («Ժառանգություն» կուսակցության Կապանի գրասենյակ) տեղեկացնում են, որ այս գիշեր անհայտ անձինք լուսամուտով մուտք են գործել գրասենյակ։
ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդը 17.11.2015 թ-ի թիվ 2 պաշտոնական պարզաբանմամբ անդրադարձել է ԴԱՀԿ ծառայության կողմից բանկերի միջոցով իրականացվող բռնագանձման գործընթացում առաջացող թվով 4 խնդիրների և տվել ստորև ներկայացված լուծումները.
«Կառավարման բոլոր համակարգերն ունեն և՛ առավելություններ, և՛ թերություններ, ու չի կարելի դրանցից որևէ մեկը համարել մյուսների համեմատ լավագույնը: Համաշխարհային պրակտիկայում կան կառավարման տարբեր համակարգեր ունեցող պետությունների հաջողված ու չհաջողված օրինակներ»,- այսօրվա քննարկմանն ասաց քաղաքագետ, ք.գ.թ., ԵՊՀ դասախոս Նարեկ Գալստյանը:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը չի հրապարակի Թուրքիայի ու ԴԱԻՇ-ի միջև նավթի առևտրի վերաբերյալ ապացույցները, տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Դեկտեմբերի 3-5-ին ամենուրեք կդիտվեն տեղումներ ձյան տեսքով: 3-ին հատկապես լեռնային գոտիներում կդիտվեն տեղումներ ինտենսիվ ձյան տեսքով, ինչպես նաև բուք, մերկասառույց և տեսանելիության անկում:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Փարիզում հանդիպմանը քննարկել են, թե ինչպես թուլացնեն ռուս-թուրքական հարաբերություններում առաջացած լարվածությունը: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ժամանակի հետ սովորում ես, որ նրանք, ովքեր ամենաբարձրն են գոռում «թքած ունեմ» գիշերները կրծում են սեփական վերմակը: Ժամանակի հետ սովորում ես բացատրություններ չպահանջել և չտալ, հասկանում ես, որ մարդիկ վարվում են այդպես, որովհետև այդպես են ուզում:
Սիրիացիները կարծում են, որ խաղաղ համաժողովն ու խնդրի կարգավորման խաղաղ պայմանագրի ստորագրումը կարող են տեղի ունենալ Պրահայում: Այս մասին հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը, տեղեկացնում է korrespondent.net-ը:
Աշխարհի ոչ մի իշխանություն ընդդիմությանը հենց այնպես չի հանձնում կառավարման լծակները։ Ի՞նչն է խանգարում իշխանություններին վերարտադրվել գործող Սահմանադրությամբ։
2014թ. դրությամբ աշխարհում կար 36,9 մլն ՄԻԱՎ-ով ապրող մարդ. նրանց գերակշիռ մասը՝ 25,8մլն-ը բնակվում էր Սահարայից հարավ ընկած Աֆրիկայում, իսկ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում, որի մեջ մտնում են նաև Հայաստանը և նախկին Խորհրդային Միության հանրապետությունները, ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց թիվը հասել է 1,5մլն-ի:
ՀՀ ՔԿ Սյունիքի մարզի քննչական վարչությունում նախապատրաստվում են նյութեր:
«Թշնամու դեմ պետք է պայքարել, իսկ դրա համար թշնամուն պետք է ուսումնասիրել: Զգալի ուժեր տրամադրել թուրքագիտության ուսումնասիրմանը: Այո, սահմանել պատժամիջոցներ, սակայն միաժամանակ՝ բացել ու ֆինանսավորել նաև «Թուրքիայի ուսումնասիրման կենտրոններ», «Օսմաներենի սեմինարներ», «Աթաթուրքի համալսարաններ», և այլն»:
Թուրքիան չի փակի Բոսֆորի ու Դարդանելի նեղուցները ռուսական զինվորական ու քաղաքացիական նավերի համար, հայտնում է TASS-ը: