
Բարաք Օբաման Ռուսաստանին առաջարկում է կողմնորոշվել

Associated Press գործակալության հաղորդմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոյի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանն ու Իրանը պետք է որոշեն՝ ցանկանում են աջակցել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի՞ն, թե «պահպանել սիրիական պետությունը», եթե այն լինի օրինական:
Օբամայի խոսքով՝ Սիրայում քաղաքացիական պատերազմը չի վերջանա, եթե Ասադը շարունակի մնալ իշխանության, որովհետև նա չի կարող վերականգնել իր լեգիտիմությունը: