
Բարաք Օբաման դեմ չէ հետագայում դառնալ NBA-ի ակումբի սեփականատեր

Այդ մասին Միացյալ Նահանգների առաջին դեմքը խոստովանել է GQ-ին տված հարցազրույցում:
Օբամայի խոսքերով, ոչինչ նրան չի խանգարում հետագայում մտածել NBA-ի ակումբի մի մասը դառնալու մասին:
«Արդյոք ես ցանկանո՞ւմ եմ ինչ-որ ժամանակ դառնալ NBA-ի թիմի սեփականատերերից մեկը: Բացարձակ: Եվ պարտադիր չէ, որ դա «Չիկագոն» լինի:
Ես բավականին լավ գիտեմ Ջերի Ջեինսդորֆին («Բուլզի» սեփականատերը») և մոտ ժամանակները նա հենց այնպես չի բաժանվի թիմից: Բայց խոստովանում եմ, ես մտածել եմ այն մասին, որ վատ չէր լինի թիմ ունենալը: Դա ուղղակի ցնցող կլինի»,- Օբամայի խոսքերը մեջբերում է GQ-ն:
ԱՄՆ նախագահը հանդիսանում է «Չիկագո Բուլզի» հին երկրպագուներից և հաճախ է ներկա գտնվում նրանց խաղերին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը