«Շառլ դե Գոլ» ավիակիրը Սիրիայում ընտրելու է այն թիրախները, որոնց խոցումը թույլ կտա առավելագույնս ուժեղ հարված հասցնել ԴԱԻՇ-ին:
Պրիմերայի 12-րդ տուրի կենտրոնական խաղում «Ռեալը» սեփական հարկի տակ ջախջախիչ պարտություն կրեց «Բարսելոնայից» (0:4), «Սևիլիան» պարտվեց «Ռեալ Սոսիեդադին» (0:2), իսկ «Ատլետիկոն» արտագնա խաղում հաղթեց «Բետիսին» (1:0):
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանն ու ԱԱԾ նախկին պետի տեղակալ Գուրգեն Եղիազարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում բանավիճեցին Սահմանադրության նոր նախագծի մի քանի կետերի վերաբերյալ:
Վարդաշեն ՔԿՀ-ում գտնվող քաղբանտարկյալ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը «Ընդդիմության միասնական շտաբ»-ին է ուղարկել հետևյալ բովանդակությամբ կոչը և խնդրել է այն հրապարակել իր անունից:
Այս տարուան Մայիս 21ին, առանց որեւէ հիմնաւորման, Երեւանի Զուարթնոց օդակայանին մէջ՝ հայրենիք մուտքս արգիլուեցաւ: Աւելի քան 12 ժամ օդակայանին մէջ զիս «բանտարկելէ» յետոյ, հակառակ կամքիս, Ձեր պաշտօնեաները զիս նոյն օդանաւով վերադարձուցին Փարիզ:
ՌԴ պաշտպանության նախարարությունը պատմել է ԴԱԻՇ-ի տնտեսական օբյեկտներին հասցված ռուսական ինքնաթիռների նոր հարվածների մասին, հայտնում է Interfax-ը:
Նոր սերնդի ՀԴՄ-ների ներդրման ժամկետը կերկարաձգվի մեկ տարով՝ մինչև 2017 թ. հունվարի 1-ը: Այս փոփոխության մասին այսօր ԱԺ արտահերթ նիստում «Հարկերի մասին» օրենքում փոփոխությունների երկրորդ ընթերցմամբ քննարկման ժամանակ զեկուցեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը՝ կարևորելով, որ բիզնեսը հասցնի ձեռք բերել և տեղադրել նոր սերնդի ՀԴՄ սարքերը:
Քննիչներն ու հատուկ ծառայությունների աշխատակիցները կարողացել են պարզել, թե որ բազկաթոռի տակ են ահաբեկիչները տեղադրել պայթուցիկ սարքը, որը կարողացել է ոչնչացնել Շարմ-էլ-Շեյխից Սանկտ Պետերբուրգ թռչող Airbus 321 ինքնաթիռը: Այս մասին հայտնում է LifeNews-ը:
ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր տեղի է ունեցել հերթական գործակարգավարական խորհրդակցությունը, որը վարել է նախարար Ա. Աշոտյանը: Ի թիվս օրակարգային հարցերի՝ նախարարն անդրադարձել է դեկտեմբերի 6-ին ՀՀ-ում կայանալիք սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի քարոզչական աշխատանքներին առնչվող խնդիրներին՝ կրկին ընդգծելով և հիշեցնելով համապատասխան ստորաբաժանամումների ղեկավարներին, որ քարոզչությունն ուսումնական հաստատություներում օրենքով արգելված է:
«Արցախի Սահմանադրությունը դեռևս փոփոխության չի ենթարկվել: Այնտեղ բոլոր հարցերի պատասխանները տրված են»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ Մովսես Հակոբյանը՝ պատասխանելով հարցին, թե որքանո՞վ է հավանական, որ Ադրբեջանին տարածքներ տրվեն:
Նոյեմբերի 23-ին, ժամը 10.56-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Նոր Արեշ 9-րդ փողոցի տներից մեկում, ներսում քաղաքացի կա:
Երբ ՀՀ-ից ապրանքներն ուղարկվում են ՌԴ և ինչ-ինչ պատճառներով ետ են բերվում, դրանք կրկնակի հարկվում են ԱԱՀ-ով, ինչը նախկինում չկար:
«Ժողովուրդը թող չլսի ոչ մեկին, այլ կատարի իր ընտրությունը։ Ժողովրդին պառակտում են։
Մեկ անգամ ևս պարզվեց, որ ընդդիմադիրները դեմ են, որովհետև խնդիրը կազմակերպիչների մեջ է, այլ ոչ թե սահմանադրական բարեփոխումների փաստաթղթի բովանադակության: Ըննդիմությունը մերժում է, քանի որ իշխանությունն է նախաձեռնել: Մենք նույնպես հանդիպում ու շփվում ենք քաղաքացիների հետ, ու բոլորովին նման չեն մեր տպավորությունները: Մեր
Ադրբեջանում կանցկացվեն հրամանատարաշտաբային «Խազար-2015» զորավարժություններ, հայտնում է haqqin.az-ը՝ հղում կատարելով Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարության կայքին:
Հանրապետության տարածքը վերջին երեք օրերին գտնվում է Աֆրիկայից ներթափանցած արևադարձային տաք օդային զանգվածխների ազդեցության գոտում, ինչի արդյունքում երեկ մի շարք շրջաններում գրանցվել են ռեկորդային բարձր ջերմաստիճաններ:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը խոստանում է հատկացնել հավելյալ 12 մլրդ ֆունտ սթեռլինգ երկրի պաշտպանունակության ամրապնդման նպատակով, ասվում է բրիտանական կառավարության կոմյունիկեում, հայտնում է korrespondent.net-ը:
Այսօր Ազգային ժողովը՝ կառավարության նախաձեռնությամբ, արտահերթ նիստ է գումարել: Օրակարգում շուրջ 12 հարց է՝ միջազգային պայմանագրեր և օրինագծեր: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ այսօր կավարտեն նախագծերի քննարկումն ու վաղը առավոտյան, հավանաբար, կկազմակերպեն քվեարկությունը:
Արգենտինայում կայացած նախագահական ընտրությունների ժամանակ հաղթել է Մաուրիսիո Մակրին: Իշխող պերոնիստական կուսակցության նախագահ, Բուենոս Այրես նահանգի նահանգապետ Դանիել Սցիոլին ընդունել է նախագահական ընտրություններում իր պարտությունը, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Վերաքննիչ քրեական դատարանը քիչ առաջ վերսկսվեց 2013թ. հունիսի 1-ին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ հնչած կրակոցների գործով ամբաստանյալ Արտակ Բուդաղյանի բողոքի քննությունը։
16 մարդ է կալանավորվել Բրյուսելում ու դրա արվարձաններում տեղի ունեցած ոստիկանական օպերացիայի ժամանակ, հայտնում է BBC-ն՝ հղում կատարելով բելգիացի դատախազ Էրիկ վան դեր Սիպտին:
Հանրապետության տարածքում նոյեմբերի 23-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան‵ 2-7 մ/վրկ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա կբարձրանա 3-4 աստիճանով:
Նվազագույնը 16 մարդ է հրազենային վնասվածք ստացել Նյու Օռլեանի Բաննիֆրենդ այգում տեղի ունեցած արտակարգ դեպքի հետևանքով:
Հավասարություն, բաժանում ա լինելու, չե՞ք կարդացել: Էդի անում են, որ ուժերի հավասարաչափություն լինի, օրենքը ճիշտ գործի: Ասենք մի տեղ չկենտրոնանա, Ազգային ժողովը իր դերակատարությունն ունենա, կառավարությունը իր դերակատարությունը, նախագան` իր: Նախագան ճիշտ ա, առաջին դեմքը չի, բայց ինքն ա որոշում Սահմանադրությունը փոխվի: Սահմանադրության փոփոխման գարանտը նախագահն ա: Որ փոխվի, երկրի տերն էլի նախագան ա լինելու: Վլաստը մի քանի տեղ ա լինելու:
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 23-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Կառավարության ղեկավարի այցը մեկնարկել է Սյունիքի մարզի Մեղրի քաղաքից և մասնավորապես, Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոնից, որն արդիականացվում է Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ իրականացվող «Առողջապահական համակարգի արդիականացում» վարկային ծրագրի շրջանակում: Հովիկ Աբրահամյանը շրջայց է կատարել բժշկական կենտրոնի տարածքում, ծանոթացել շինարարական աշխատանքների ընթացքին:
Հանգստյան օրերին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 80 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1300 կրակոց:
Նոյեմբերժրի 22-ին, ժամը 23.11-ին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին՝ 1-ին թունելի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. «Օպել» մակնիշի ավտոմեքենան շրջվելով հայտնվել է ճամփեզրին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբկարող եք զանգահարել Երևան քաղաքի բնակիչները 1-80 և 0 8000 0 180 և մարզերի բնակիչները 080000180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
Forbes-ի վարկանիշում ամենահարուստ մարդկանցից մեկն իսպանացի գործարար Ամանսիո Օրտեգան է: Նրա ունեցվածքը 78 միլիարդ դոլար է, որի աղբյուրը հիմնականում Inditex կազմակերպությունն է, որը համատեղում է աշխարհահռչակ Zara, Pull & Bear, Bershka, Massimo Dutti, Stradivarius, Oysho և այլ հայտնի բրենդերը: