Բաժիններ՝

Հատուկ ծառայությունները պարզել են А321-ում ռումբի տեղադրման վայրը

Քննիչներն ու հատուկ ծառայությունների աշխատակիցները կարողացել են պարզել, թե որ բազկաթոռի տակ են ահաբեկիչները տեղադրել պայթուցիկ սարքը, որը կարողացել է ոչնչացնել Շարմ-էլ-Շեյխից Սանկտ Պետերբուրգ թռչող Airbus 321 ինքնաթիռը: Այս մասին հայտնում է LifeNews-ը:

Դա օգնել են պարզել քիմիական ու այլ հատուկ փորձաքննությունները, որոնք կատարվել են ուղևորատար ինքնաթիռի ուղևորների մարմինների ու ինքնաթիռների բեկորների օգնությամբ:

Ինչպես հաջողվել է պարզել LifeNews-ին, ներկայում գերիշխում է այն վարկածը, որի համաձայն՝ պայթյունը որոտացել է ինքնաթիռի 30-րդ կամ 31-րդ շարքի շրջանում:
Աղբյուրների խոսքով՝ մինչև 1 կիլոգրամ հզորությամբ տրոտիլե ռումբը պայթել է 30А կամ 31А նստատեղի մոտ: Ընդ որում՝ ինչպես նշել են մասնագետները, պայթյունի ալիքը տարածվել է առաջ՝ դեպի ինքնաթիռի դիմացի հատվածը ու առնչվել մինչև 27-րդ շարքի ուղևորատար աթոռին: Պայթյունի ալիքը դեպի ինքնաթիռի պոչային հատված շարունակվել է մինչև 32-րդ շարքը:
Աշխատակիցները, ովքեր ուսումնասիրել են ինքնաթիռի բեկորներն ու ուղևորների մարմինները, նշում են, որ մարդիկ, ում անմիջական հարևանությամբ է տեղադրված եղել ռումբը, մահացել են վայրկենաբար: 31А-ում նստած է եղել Սանկտ Պետերբուրգից 78-ամյա Ն. Բ-ն, իսկ նրա առջևում՝ պատուհանի մոտ՝ 15-ամյա Մ. Ի-ն: Նույն ճակատագրին են արժանացել նրանց հարևանները հարևան շարքերում:

Հիշեցնենք, որ ռուսական «Կոգալիմավիա» ավիաընկերության Airbus 321 ինքնաթիռը կործանվել է հոկտեմբերի 31-ին Սինայի թերակղզու հյուսիսային հատվածում:
Ինքնաթիռում գտնվել է 224 մարդ, որոնցից 217-ը՝ ուղևոր: Ինքնաթիռի ուղևորներից ու անձնակազմի անդամներից ոչ ոք ողջ չի մնացել:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 17-ին Անվտանգության դաշնային ծառայությունը հայտնել է, որ ռուսական ինքնաթիռի կործանման պատճառը եղել է ահաբեկչությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս