Ժիրայր Սեֆիլյանը թող գնա այնտեղ, որտեղից եկել է. Սարգիս Կարապետյան

«Ոչ «Այո»-ն, ոչ էլ «Ոչ»-ն ինձ համար նշանակություն չունեն։ Երկուսն էլ նույն մարդիկ են, կիսվել են երկու մասի ու պառակտում են հայ ժողովրդին»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նման կարծիք հայտնեց «Թալին ջոկատ»-ի հրամանատար Սարգիս Կարապետյանը:

Ըստ նրա,  Սահմանադրություն՝ նշանակում է մարդկանց սահմանների մեջ դնել, իսկ իշխանությունները, նրա կարծիքով, իրենց իշխանությունը երկարաձգելու համար հայ ժողովրդի նկատմամբ 25  տարի կատարել ու կատարում են ցեղասպանություն. «Ժողովուրդը  թող չլսի ոչ մեկին, այլ կատարի իր ընտրությունը։ Ժողովրդին պառակտում են։ Նրանց հանում են իրար դեմ, որ կատարվի մարտի 1-ի դեպքերը։ «Այո»-ն ու «Ոչ»-ը դևի գլուխներն են, ու դևն է  մեզ իշխում։ Պետք է վերականգնենք հայոց ազգային պետականությունը` իր հավիտենական կանոններով։ Այսօր բռնապետեր են բոլորը` հայ ժողովրդի թշնամիներ»:

Նա նաև քննադատեց Դաշնակցությանը. «Մի քանի տարի առաջ Դաշնակները դեմ էին Սերժ Սարգսյանին, իսկ հիմա նույն դաշնակները մտել են նախագահի հետույքն ու ասում են` ասեք` այո»:

Անդրադառնալով  նաև Ժիրայր Սեֆիլյանին ու Նոր Հայաստան շարժմանը, Ս. Կարապետյանն ասաց՝ Ժիրայր Սեֆիլյանը թող գնա այնտեղ որտեղից եկել է. «Միասին կռվել ենք, բայց նա մութ անձնավորություն է, ու ոչ ծրագիր ունի, ոչ էլ՝ նպատակ»:

Բանախոսը նշեց, որ իր թիմակիցների համար նշանակություն չունեն «այո»-ն ու «ոչ»-ը. «Սահմանադրությունը փոխելով՝ հայ ժողովրդին չեն կարող փրկել։ Ես չեմ գնալու հանրաքվեին»:

Տեսանյութեր

Լրահոս