«Ընդդիմությունը կարող է միասնական ուժերով գալ իշխանության». Տաճատ Վարդապետյան
Հասարակությունը ոչ միայն կարող է գնալ սահմանդրական բարեփոխումների հանրաքվեին ու «ոչ» ասել, այլ կարող է նաև ընդհանրապես չգնալ՝ իր դիրքորոշումը հայտնելու համար: Այս կարծիքն այսօր կայացած ասուլիսում հայտնեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, ըստ որի, այս օրերին քաղաքացիների հետ իրենց հանդիպումերը ցույց են տվել, որ հասրակության մեծ մասը դեմ է սահմանարդրական բարեփոխումներին:
Ըստ Ա. Մարտիրոսյանի՝ դրա պատճառն այն է, որ այս գործընթացը կազմակերպել են «չընտրված իշխանությունները, որոնք բազմաթիվ խոստումներ են տվել ու չեն կատարել այդ խոստումները, դրական կանխատեսումներ են արել ու չեն իրականացել այդ կանխատեսումները»:
Ասուլիսին մասնակցող ԱԺ պատգամավոր, ՀՀԿ անդամ Տաճատ Վարդապետյանի խոսքով էլ, իրենց հանդիպումների ընթացքում իրենք միանգամայն հակառակ տպավորություն են ստացել.
«Մեկ անգամ ևս պարզվեց, որ ընդդիմադիրները դեմ են, որովհետև խնդիրը կազմակերպիչների մեջ է, այլ ոչ թե սահմանադրական բարեփոխումների փաստաթղթի բովանադակության: Ըննդիմությունը մերժում է, քանի որ իշխանությունն է նախաձեռնել: Մենք նույնպես հանդիպում ու շփվում ենք քաղաքացիների հետ, ու բոլորովին նման չեն մեր տպավորությունները: Մեր հանդիպումերի ընթացքում «այո»-ի կողմնակիցները մեկուկես անգամ գերազանցում են «ոչ»-ի կողմանկիցներին»:
Ա. Մարտիրոսանը պարզաբանեց, որ ինքը ներկայացնում է հարցը հասարակության տեսանկյունից, բայց քաղաքական ուժերը դեմ են ոչ միայն նրա համար, որ իշխանություններն են դա նախաձեռնել, այլև որովհետև որ դեմ են նաև այն տեքստին, որը ներկայացվում է:
«Ակնհայտ է, որ այս նոր սահմանդրության պարագայում տեղի է ունենալու քաղաքական համակարգի խորը հետաշարժ: Այս համակարգը պառլամենտական չէ, այլ միակուսակցական համակարգ է: Մեր իրականության պայմաններում իշխանությունը մինչև ընտրությունենրը իր կոալիցիոն գործընկերների հետ պայմանավորվելու է տոկոսների վերաբերյալ, ու եթե նրանք չհամաձայնեն, իրենք միանշանակ վատ վիճակի մեջ կհայտվեն, ու ՀՀԿ-ն կգնա երկրորդ փուլ, ու այդ ուժերը ոչինչ չեն ստանա, ու, ուզեն, թե՝ ոչ, ենթարկվելու են ՀՀԿ-ին: Ցավում եմ, որ իմ գործընկերը չի ծանոթացել է փաստաբանների, փորձագետների գնահատականներին, որ մարդու իրավունքների մասով՝ հետ քայլ կա: Տեքստն էլ շատ վատ տեքստ է, ու դրական ոչ մի միտում չունի, ու այնպես չէ, որ դեմ ենք միայն նրա համար, որ իշխանություններն են նախաձեռնել»,- հայտարարեց Ա. Մարտիրոսյանը: Տ. Վարդապետյանի խոսքով՝ այն, որ իշխանությունները լեգիտիմ են, անվիճելի է.
«Այս գործընթացը, որ սկսվել է, ընդդիմության շատ ներկայացուցիչներ կողմ են: Այն ժամանակ, երբ ստեղծվում էին եռյակ-քառյակ, դուք միասին էիք, իրար հետ գնահատակններ էիք հնչեցնում, հիմա ընդդիմության տարբեր կողմերից տարբեր գնահատականներ են հնչում: Ես չեմ կարծում՝ հաջորդ ընտրությունների արդյունքում 40 տոկոս և ավել ձայներ կհավաքի ՀՀԿ-ն, ու ընդդիմությունը կարող է կոնսոլիդացնել իր ուժերը ու միասնական ուժերով գալ իշխանության»,- ասաց նա: