Բաժիններ՝

ՌԴ ռազմատիեզերական ուժերը Սիրիայում ոչնչացրել են ԴԱԻՇ-ի նավթային պահուստն ու բենզատարները

ՌԴ պաշտպանության նախարարությունը պատմել է ԴԱԻՇ-ի տնտեսական օբյեկտներին հասցված ռուսական ինքնաթիռների նոր հարվածների մասին, հայտնում է Interfax-ը:

Լաթաքիայի «Խմեյմիմ» ավիաբազայում տեղակայված ռուսական ռմբակոծիչները մարտական խնդիրներ են իրականացրել ու ոչնչացրել Սիրիայի հյուսիսում ու արևելքում բենզատարների շարասյունն ու նավթավերամշակող գործարանները:

Ռաքքայից 15 կմ դեպի հարավ-արևմուտք ոչնչացվել է նավթի մեծ պահեստ: Այս մասին տեղեկացրել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:

Բացի այդ՝ Ռաքքայից հարավ «Սու-34»-երը ոչնչացրել են նավթավերամշակող գործարան, իսկ Դեյր Զորից ոչ հեռու ինքնաթիռները հարվածներ են հասցրել վառելիքով լի պահեստներին:

Այդ բոլոր օբյեկտները վերահսկվել են ահաբեկիչների կողմից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս