Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն՝ անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների:
Մարուքյանի և Ուրիխանյանի վիճաբանությունը փորձեց հարթել Արփինե Հովհաննիսյանը, սակայն պատգամավորները նրան չլսեցին: Վեճն այնքան թեժացավ, որ Ուրիխանյանը նույնիսկ Մարուքյանին առաջարկեց հաշիվները դրսում պարզել: Մարուքյանի շարունակական հիշեցումներին ի պատասխան Ուրիխանյանն ի վերջո հայտարարեց՝ «Իմ հիշողությունը բեսամբտ լավ ա»:
Երբ ամիսներ առաջ գրել էինք, որ փետրվարյան «հեղափոխությունից» հետո ԲՀԿ-ից հեռացածները Սերժ Սարգսյանի հետ Սահմանադրության փոփոխության հարցով հանդիպումից հետո անհանգստացած են, քանի որ ԲՀԿ վերադարձի ակնարկներ են իրենց արվել, չէինք սխալվում։
Բրիտանական հատուկ ծառայությունները ենթադրում են, որ Սինայի թերակղզում կործանված ռուսական «Կոգալիմավիա» ընկերության А321 ինքնաթիռում կարող էին Շարմ-էլ-Շեյխի օդանավակայանից թռիչք կատարելուց առաջ ռումբ տեղադրել:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նոյեմբերի 5-ին, ժամը 22.40-ին, Կամարակի 1-ին նրբանցքի տներից մեկի ննջասենյակի մահճակալին հայտնաբերվել է Ս. Կարապետյանի դիակը` գլխի շրջանում ապակյա շշի հարվածի հետքով:
Նոյեմբերի 5-ին ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Արմեն Հարությունյանի ուղեկցությամբ այցելեց Վայոց Ձորի մարզում ԱՄՆ աջակցությամբ գործող մի շարք գյուղատնտեսական ընկերություններ: Այցը կազմակերպված էր ԱՄՆ դեսպանատան կողմից հայտարարված գյուղատնտեսության և գյուղի զարգացման միամսյակի շրջանակներում:
« Մենք էլ, վերջո, պետք է սկսենք համակարգային աշխատել, ինչպես արդեն քանի տարի աշխատում է Ադրբեջանը ՝ ձեւավորելով իր անձնական լոբբիստներին։ Կաարեևոր չէ՝ գումար կլինի, խավիար, թե նվեր, բայց իրենք պատրաստ են վեր կենալ գնալ ու պաշտպանել ադրբեջանական շահը։ Մենք դա չունենք եւ պետք է հասկանանք, թե ի՞նչ արժեքի վրա պետք է աշխատենք, որ միշտ ավելին կարողանանք հակադրել Աղրբեջանին։ Մենք թողնում ենք պատվիրակության հինգ հոգու վրա, հետո սկսում ենք նրանց մեղադրել։ Այո, ինստիտուցիոնալ կերպով աոաջին գծում նրանք են, բայց պատկերացրեք, որ աոաջին գծում կանգնած է ամենալավ զինվորը, բայց թիկունք չունի»։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, երեկ ժամը 16:30-ի սահմաններում հակառակորդի կողմից հրադադարի խախտման արդյունքում Տավուշի մարզի սահմանամերձ Բաղանիս գյուղի ճանապարհին գնդակոծությունից տուժել է արտասահմանյան մեծ բեռնատար. մեքենայի անիվներից մեկը ծակվել է, բեռնատարն այլ վնասներ է կրել:
Մոսկվայի մարզի Դոմոդեդովո քաղաքում երեկ տեղի է ունեցել Սինայի թերակղզում կործանված А321 ինքնաթիռի անձնակազմի հրամանատար Վալերի Նեմովի հրաժեշտի արարողությունը, հայտնում է LifeNews-ը:
«Ես որոշել եմ գալ ՀՀ, ապրել այստեղ ոչ թե այն պատճառով, որ հիմար եմ, այլ լավատես եմ, որ դա կախված չէ Կառավարության և սահմանադրական փոփոխությունների հետ: Մենք արժանանում ենք այն կառավարությանը, որին արժանի ենք: Իմ քննադատությունն ուղղված է քաղաքացիական հասարակությանը, որը հաճախ այդքան էլ քաղաքացիական չէ, ավելի ներգրավված պետք է լինել»,- ասաց Կիրակոսյանը՝ հավելելով, որ սա դինամիկ գործընթաց է և կտեսնենք՝ ինչ տեղի կունենա ապագայում:
Վրաստանի ու Ադրբեջանի նախագահներ Գեորգի Մարգվելաշվիլին ու Իլհամ Ալիևն ստորագրել են երկկողմ հարաբերությունների խորացման մասին հռչակագիր, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
Ընդդիմադիրներն, ըստ էության, պնդում են, որ դա աշխարհի վերջն է եւ, իհարկե, բավարար հիմք է, որպեսզի տեղի ունենա իշխանափոխություն, իրենք գան իշխանության, փրկեն ազգը եւ, ինչու չէ՝ ողջ մարդկությունը: Իշխանությունն էլ ասում է՝ ուշադրություն մի դարձրեք, դատարկ բան է, ինչ-որ կաշառված եվրապատգամավորներ հավաքվեցին մի քանի հոգով, ինչ-որ թուղթ գրեցին, որը ոչ մի իրավական ուժ չի ունենա:
Գերմանիայի ոստիկանության տվյալով՝ երկրի հարավում գնացքը երկաթուղային անցման ժամանակ բախվել է բեռնատարին, հայտնում է Associated Press-ը:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ չի բացառում հնարավորությունը, թե Սինայում կործանված ռուսական А321 ինքնաթիռում կարող էր ռումբ տեղադրված լինել, հայտնում է CNN հեռուստաալիքը:
2016 թ. պետական բյուջեի նախագծով առողջապահության բնագավառի ծախսերը կազմում են 86 մլրդ 125.6 մլն դրամ, որը 2015 թ. հատկացումներից ավելի է 2.1 %-ով: Այս մասին այսօր ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2016 թ. բյուջեի քննարկումների ժամանակ հայտնեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը:
Ավելի վաղ Բենզեման ձերբակալվել է Վերսալի դատական ոստիկանության կողմից` «Լիոնի» կազմում հանդես եկող կիսապաշտպան Մաթյո Վալբուենային շանտաժի ենթարկելու գործով: Դատի ժամանակ «Ռեալի» ֆուտբոլիստն ընդունել է իր մեղքը, հաղորդում է AFP-ն:
«Սահմանադրության նախագծում «երիտասարդ թոշակառու» չդառնալու նախագահի ցանկությունը փնտրելը հիմք չունի»,- այս մասին այսօր ասաց Դավիթ Հարությունյանը՝ հակադարձելով իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի պնդմանը, թե սահմանադրական բարեփոխումներով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը փորձում է խուսափել «երիտասարդ թոշակառու դառնալու» ճակատագրից:
Պահպանելով օրենքի պահանջները՝ դիմում եմ ձեզ թույլատրելու վերը նշված գործուղման նպատակով ս.թ. նոյեմբերի 14-20-ը դուրս գալ ՀՀ սահմաններից:
Ֆրանսիացի հայտնի երգիծական Charlie Hebdo ամսագիրը իր էջերում զետեղել է երկու ծաղրանկար, որոնք առնչվում են Եգիպտոսում կործանված ռուսական А321 ինքնաթիռին, հայտնում է RIA Novosti-ն:
«Առավոտյան եմ խոսել, 1 հիվանդ պետք է ուղղաթիռով տեղափոխվի Մոսկվա: 1 հիվանդի վիրահատությունը երեկ երեկոյան ավարտվեց: Փոխնախարար Միրիջանյանը մնացել է Տուլա քաղաքում, որ կոորդինացնի այդ աշխատանքերը»,- ասաց Ա.Մուրադյանը:
Ֆրանսիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դիդիե Դեշամն ընդգծել է, որ ներկայումս Վալբուենան լավ հոգեվիճակում չէ: Հենց դրանով է նա բացատրել Վալբուենային հավաքական չհրավիրելու իր որոշումը:
ԵԽԽՎ քաղաքական հարցերի եւ ժողովրդավարության հանձնաժողովը նախօրեին Փարիզում ընդունեց ԵԽԽՎ բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի հեղինակած «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» անվանումով զեկույցը: Ստորեւ ներկայացնում ենք փաստաթուղթն ամբողջությամբ:
Նախօրեին Հայաստան է ժամանել ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը` բավական հետաքրքիր առաքելությամբ: Մարտին Մոսկվայում տեղի է ունենալու մրցաշար, որն էլ որոշելու է աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենի մրցակցին` աշխարհի նոր չեմպիոնին:
Նոյեմբերի 6-ին, ժամը 08.20-ի սահմաններում Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից կապ է հաստատվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի հերթապահի, այնուհետև բաժնի վարիչի հետ, ովքեր տեղեկացրեցին, որ ԲԿ է դիմել 10 քաղաքացի;
Քրեակատարողական վարչությունում կադրային փոփոխությունները շարունակվում են։ «Նուբարաշեն» ՔԿՀ պետի տեղակալ Սմբատ Բուլղադարյանին որոշ ժամանակ առաջ տարել էին «Սևան» ՔԿՀ պետի տեղակալ, սակայն վերջերս նրան վերադարձրել են հին պաշտոնին՝ «Նուբարաշեն» ՔԿՀ պետի տեղակալ։ Ըստ երևույթին, նրա գնալուց հետո «Նուբարաշենում» հսկողությունը վատացել է։
«Անկախ այն բանից՝ բանաձեւն ազդեցություն կունենա, թե ոչ, այդպիսի հայտարարությունները համարում եմ բացասական, որովհետեւ նրանք նվաստացնում են ԵԽԽՎ-ի դերը: Այսինքն, եթե նրանք ուզում են ԵԽԽՎ-ում արժեք եւ հեղինակություն ունենալ, նրանք չպետք է այդպիսի հայտարարություններով վիրավորեն Եվրախորհուրդին եւ նվաստացնեն նրա դերը»,- պատասխանեց նա:
Նոյեմբերի 6-8-ին Հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ, իսկ նոյեմբերի 9-ին և 10-ին շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Քամին՝ հյուսիս-արևելյան‵ 2-5 մ/վրկ:
Գաբրիել Ղազարյանը նոր մարտավարություն է որդեգրել. նա նախ փորձում է լռեցնել լրագրողներին: Ու այդ «պատասխանատու» գործը նա վստահել է իր վարորդին, որը երեկ փորձել է «Ժողովուրդ»-ի լրագրողին հրելով՝ հեռացնել նախարարի ճանապարհից, որպեսզի նա տհաճ հարցերով Ղազարյանի անդորրը չխանգարի:
Մեկ գոտի և մեկ ուղի» նախաձեռնության նպատակն է ապահովել խաղաղություն, զարգացում, համագործակցություն և հաղթանակի գաղափար: Չինական այս ծրագրի նպատակն է նպաստել բաց համագործակցությանը և խաղաղ զարգացմանը, ինչպես նաև փոխկապակցել անցյալն ու ներկան, մայրցամաքն ու ծովը:
Երկու տարի առաջ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության աշխատանքից հեռացված աշխատակազմի ղեկավար Վահե Էլոյանն այս հոկտեմբերի 27-ից դարձյալ վերադարձել է նույն պաշտոնին, միայն` դեռեւս պաշտոնակատարի կարգավիճակում: