Այսօրվանից Հանրային հեռուստատեսությամբ եթեր կհեռարձակվի նոր հաղորդաշար՝ «Եռանկյունի», որը կվարի ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Աշոտյանն անկեղծացավ, որ չի դիմացել գայթակղությանը՝ հարցերի պատասխան տալու փոխարեն լինել տանուտեր:
«Իրենք ոնց ուզեն, էդպես կարող են ասել։ Իրենք ուզում էին ցույց տալ, թե աշխատում են, ես տենց հասկացա։ Մեր մեքենայում հայտնաբերել են ղեկի ձգություն, ասել են՝ պետք է մի մատով պտտվի, ձիգ է պտտվում, բայց նման մեծ մեքենայի ղեկը ոնց կարող է մի մատով պտտվել։ Նայել ենք տալու ղեկը ու վերադառնանք Երևան։ Վերացնելու ենք պարտադիր»:
Նոյեմբերի 7-8-ին, 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 9-10-ին շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ:
Աշխատանքային այցով Մինսկում գտնվող ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նոյեմբերի 6-ին Բելառուսի Հանրապետության նախագահի երդմնակալության արարողությանը մասնակցելուց հետո առանձնազրույց է ունեցել ԲՀ ԱԺ Ներկայացուցիչների պալատի նախագահ Վլադիմիր Անդրեյչենկոյի հետ:
Նոյեմբերի 6-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց Փարիզում մեկնարկած ՄԱԿ-ի կրթության, գիտության և մշակույթի կազմա կերպության 38-րդ գլխավոր համաժողովին։
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Արմեն Հայրապետյանի հրավերով նոյեմբերի 5-ին Ծառայություն էր այցելել ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը՝ ներկայացնելու կոմիտեի կողմից հայտարարվող գիտական ծրագրերի ֆինանսավորման մրցույթներն ու դրանց մասնակցության հնարավորությունները:
Գյուղատնտեսության նախարարությունը չկատարեց իր այն խոստումը, որ գնի առումով էական նվազում չի լինի:
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն` ՀՀ կառավարության նախաձեռնությամբ, նոյեմբերի 10-ին` ժամը 11:00-ին, կգումարվի ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ` նախաձեռնողի սահմանած օրակարգով, որին կարելի է ծանոթանալ ԱԺ պաշտոնական կայքէջի «Լուրեր» բաժնում:
Նոյեմբերի 5-ին Բաքվի Վերաքննիչ դատարանում կայացել են ադրբեջանցի իրավապաշտպաններ Լեյլա և Արիֆ Յունուսների վճռաբեկ բողոքի առաջին լսումները:
2016 թ. պետական բյուջեի նախագծով կրթության բնագավառի ծախսերը կազմում են 131 մլրդ 939.4 մլն դրամ, որը 2015 թ. համեմատ աճել է 5.1%-ով: Գիտության բնագավառի ծախսերը կազմում են շուրջ 14 մլրդ 313.8 մլն դրամ:
«Մեր թիմը լավ խաղաց, շնորհավորում եմ թիմին հաղթանակի համար: «Գաբալան» լավ թիմ է: Ես ճանաչում եմ մարզչին, Գայի հետ միասին եմ խաղացել: Ճանաչում եմ նաև Զենևին, Բեզոտոսնուն, Անտոնովին ու Վերնիդուբին: Հաջողություն եմ ցանկանում: Իսկ ինչ վերաբերում է Բաքու չժամանելուն, ապա ես ուզում էի մեկնել, սակայն անվտանգության նկատառումներից ելնելով՝ որոշվեց, որ մնալու եմ Դորտմունդում»:
Կրեմլը ֆրանսիական հեղինակավոր Charlie Hebdo ամսագրի՝ Եգիպտոսում կործանված ռուսական А321-ի կործանումը պատկերող ծաղրանկարներն անվանել է «սրբապղծություն»:
Բալթյան երկրների արդարադատության նախարարները ստորագրել են համագործակցության մասին հուշագիր, որտեղ մտադրություն են հայտնել ԽՍՀՄ-ի իրավահաջորդ Ռուսաստանից պահանջել փոխհատուցել խորհրդային օկուպացիայից ստացած վնասը:
Daily Mail-ը հոդված է հրապարակել հոկտեմբերի 31-ին Սինայի թերակղզում վթարի ենթարկված ռուսական «Կոգալիմավիա» ընկերության Airbus A321-ի կործանման մասին, որտեղ հոդվածագիրը փորձում է գտնել ինքնաթիռի կործանման պատճառները:
«Հայ ձկնարտադրողների և ձկնարտահանողների միասնություն» հ/կ նախագահը կարծում է, որ գյուղատնտեսության նախարարությունը կամ իրավիճակին չի տիրապետում, կամ չի ցանկանում տիրապետել
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Արմեն Հայրապետյանը նոյեմբերի 6-ին հանդիպեց Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի ժողովրդական Հանրապետության դեսպանատան առևտրատնտեսական հարցերով խորհրդական Ուան Շիցայի և առաջին քարտուղար Ուան Շուզենի հետ:
Է.Մարուքյանը նշեց, որ ՀՀ ամբողջությամբ կամ մասնակիորեն այլ պետության կազմի մեջ մտցնելուն ուղղված հրապարակային հայտարարություն կամ կոչ անելը ոտնձգություն է Հայաստանի անկախության մասին հռչակագրի նկատմամբ
Ռուսաստանի Դաշնության Տուլայի տարածաշրջանի Ուզլովսկի քաղաքի մոտ տեղի ունեցած Մոսկվա-Երևան երթուղու ուղևորատար ավտոբուսի վթարից տուժածներից, առավոտյան 10-ի դրությամբ, 5-ն են բուժում ստանում ՀՀ ԱՆ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում:
ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը հրապարակել է դասակարգման նոր աղյուսակը: Դասակարգման նոր աղյուսակում Հայաստանի ազգային հավաքականը նահանջել է 36 հորիզոնականով և զբաղեցնում է 127-րդ հորիզոնականը:
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Facebook-ի իր էջում անդրադարձել է ֆրանսիական հեղինակավոր Charlie Hebdo ամսագրի ծաղրանկարներին, որոնք վերաբերում էին Եգիպտոսում կործանված ռուսական А321-ին: «Ինչ-որ մեկը դեռ Շառլի՞ է»,- գրել է նա սոցցանցի իր էջում, հայտնում է LifeNews-ը:
«Թրանսփերենսի Ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոն» հ/կ գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը մտահոգություն հայտնեց սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի ընտրական հանձնաժողովի անդամների ընտրության վերաբերյալ:
Երեւանի հանրապետական դատաբժշկական գիտագործնական կենտրոնից այսօր՝ նոյեմբերի 6-ին, իրենց բնակավայրեր տեղափոխվեցին Տուլայում ավտոբուսի վթարից զոհված 8 ուղեւորների մարմինները
Դեռեւս հոկտեմբերի 28-ին Աժ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարել էր, որ Հանրապետական կուսակցությունը նոյեմբերի 1-ին կսկսի սահմանադրական փոփոխությունների ակտիվ քարոզչությունը։ Սակայն մինչեւ այսօր ՀՀԿ-ն որեւէ ակտիվություն չի ցուցաբերում՝ բացի ՀՀԿ շտաբում երեկոյան ժամերին անցկացվող հանդիպումները։
Եթե սահմանադրական բարեփոխումների նախագիծն անցնի, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը նախընտրում է, որ Սերժ Սարգսյանը դրժի իր խոստումը և վարչապետ դառնա, եթե ՀՀԿ-ն անցնի խորհրդարանական ընտրությունների ժամանակ:
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի իր գործընկերջ՝ Ֆերիդուն Սինիրլիօղլուի հետ, որի ընթացքում քննարկվել են Սիրիայում քաղաքական կարգավորման ջանքերը, հայտնում է TASS-ը:
Ֆրանսիացուն կապում են մի մարդու հետ, ով կազմակերպել է թմրանյութի մատակարարումներ: Բենզեման ձերբակալվել և հարցաքննվել է ոստիկանության կողմից` Մաթյո Վալբուենայի նկատմամբ շանտաժի գործով: Հիմա, ըստ Le Point-ի տեղեկության, «Ռեալի» հարձակվողը կասկածվում է կոկայինի տարածման մեջ:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարում է, որ Վրաստանն ու Ադրբեջանը սերտորեն համագործակցում են բոլոր ոլորտներում, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
Երեկ Երևանում Քանաքեռ-Զեյթունում 91-ամյա կնոջ դի է հայտնաբերվել: ՀՀ քննչական կոմիտեից 168.am-ին տեղեկացրին, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով՝ սպանություն: Քննչական կոմիտեից հայտնեցին, որ կասկածյալը ձերբակալվել է:
Հայաստանն արդեն որերորդ անգամ կրկնում է այն սխալները, որոնց համար արդեն իսկ պատժվել է Եվրոպական դատարանում: Այդ վճիռները 7 տարի առաջ են եղել, որոնցով Եվրոպական դատարանն արդեն վճիռ կայացրել է, երբ դրանց մեջ նկարագրած իրավիճակը համադրում ենք այսօրվա վիճակի հետ մեր դատարաններում վիճակի հետ, պարզվում է, որ 7 տարվա ընթացքում մեր դատարանները տեղում են դոփում, ոչ մի առաջխաղացում չկա, այն սխալները, որոնք այն ժամանակ էին արվում, կրկնվում են նաև հիմա: Էլ դատավորները գնացին, սեմինարների աշխարհի երկրների մեծամասնությունում իրենց բացատրեցին, թե ինչպես պետք է դա արվի, թե այստեղ են պարբերաբար սեմինարներ անցնում:
«Ինչքան եղանակը վատ լիներ, ինչքան ամպամած լիներ, իրենք անցնող էին հաստատ: Տեխզննում անցած ինքնաթիռը նման ժանգոտած տեսք չէր կարող ունենալ: Թքում կպցնում են, էդ մարդկանց էլ տանում են աշխատանքի, կյանքների հետ խաղում, բա ո՞վ պետք է պատասխան տա: Իմ աղջիկը երեկվանից ասում է՝ պապային եմ ուզում: Պիտի սկայպով կապվեին, խոսեին»: