Բաժիններ՝

Եգիպտոսում ավիաաղետի հետևանքով զոհված 10 ամսական փոքրիկը կարող է տալ վթարի պատասխանները. The Daily Mail

Daily Mail-ը հոդված է հրապարակել հոկտեմբերի 31-ին Սինայի թերակղզում վթարի ենթարկված ռուսական «Կոգալիմավիա» ընկերության Airbus A321-ի կործանման մասին, որտեղ հոդվածագիրը փորձում է գտնել ինքնաթիռի կործանման պատճառները:

a321.jpg987

Պարբերականն անդրադառնում է ինքնաթիռի ամենափոքր զոհերից մեկին՝ Դարինա Գրոմովային՝ գրելով, որ գուցե «ինքնաթիռի ամենափոքրիկ զոհի»՝ ինքնաթիռի կործանման վայրից ավելի քան 21 մղոն հեռավորության վրա հայտնաբերված մարմինը օգնի հասկանալ, թե որն է եղել ինքնաթիռի կործանման պատճառը ու ինչ է տեղի ունեցել իրականում:

a321

Նշվում է, որ 10 ամսական Դարինան Սանտ Պետերգուրգից էր, ով Շարմ-էլ-Շեյխ էր մեկնել ծնողների հետ, ովքեր ինքնաթիռի մյուս ուղևորների հետ մահացան աղետի հետևանքով:

a321.jpg21212

Daily Mail-ը կարծիք է հայտնում, որ գուցե ինքնաթիռը ավելի վաղ է պայթել, ինչպես ավելի վաղ կարծում էին ավիացիոն փորձագետները:

a321555555
Դա օգնել է ուսումնասիրողներին ընդլայնել որոնողական շրջանը, կարող է օգնել տալ մի շարք հարցերի պատասխաններ:

Զոհերի մարմինների ու ինքնաթիռի բեկորների որոնողական աշխատանքները նախկինում կատարվել են փոքր տարածության վրա, բայց փոքրիկ Դարինայի մարմինը հայտնաբերելուց հետո որոնողական շրջանն ընդլայնվել է՝ հասնելով մինչև 25 մղոնի:

2E23E82800000578-3305604-image-a-129_1446742176939
Թերթը գրում է, որ երեխայի մարմինը մոտ է գտնվել օդանավակայանին, ինչը ենթադրում է, որ ավիաաղետն ավելի վաղ է տեղի ունեցել, քան կարծում էին փորձագետները:

a321.jpg3257

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս