Բաժիններ՝

«Ռեալի» հարձակվող Քարիմ Բենզեման կասկածվում է կոկայինի տարածման մեջ

Ֆրանսիացուն կապում են մի մարդու հետ, ով կազմակերպել է թմրանյութի մատակարարումներ: Բենզեման ձերբակալվել և հարցաքննվել է ոստիկանության կողմից` Մաթյո Վալբուենայի նկատմամբ շանտաժի գործով: Հիմա, ըստ Le Point-ի տեղեկության, «Ռեալի» հարձակվողը կասկածվում է կոկայինի տարածման մեջ:

Քարիմին կապում են մարդու հետ, ով վճարում է տրանսատլանտյան օդային ռեյսերը, որոնցով թմրանյութ են տեղափոխում:

Ապացույցներից մեկն է հանդիսանում լուսանկարնեը, որոնք գտնվել են հանցագործ Air Cocaine-ի տանը: Դրանցում չարագործը պատկերված է Բենզեմայի հետ:

«Ես չգիտեմ այս պատմությունը և երբեք չեմ լսել, որ Քարիմի ծանոթներից ինչ-որ մեկը նստել է բանտում` թմրանյութերի առևտրի համար: Բենզեման 20 մլն հետևորդ ունի ֆեյսբուքում, և յուրաքանչյուր խելագար կարող էր մի քանի լուսանկար անել նրա հետ: Դա չի ապացուցում, որ Քարիմը ինչ-որ կերպ կապված է այդ մարդու հետ»,- ասել է Քարիմի գործակալ Քարիմ Ջազիրին:

Կարդացեք նաև

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս