Ցավազրկող մի քանի բնական միջոց՝ դեղամիջոցների փոխարեն
Մեջքի ցավն ամենասաստիկ ցավերից մեկն է: Այն կարող է սկսվել պատահական և երկար ժամանակ հանգիստ չտալ:
Շատերը նման դեպքում դիմում են տարբեր դեղամիջոցների: Սակայն, բացի այն, որ դեղամիջոցներն անմիջապես չէ, որ ազդում են, դրանք հաճախ ունենում են նաև կողմնակի ազդեցություն: Բարեբախտաբար, գոյություն ունեն այնպիսի մթերքներ, որոնք բնական ճանապարհով հանգստացնում են ցավն ու ձեզ վերադարձնում են ձեր առօրյա գործերին:
Ինչո՞ւ են մթերքներն ավելի արդյունավետ, քան դեղամիջոցները
healthyfoodhouse.comի փոխանցմամբ՝ եթե երբևէ օգտագործել եք ցավազրկող դեղամիջոցներ, ապա գիտեք դրանց կողմնակի ազդեցության մասին: Դրանք կարող են հանգեցնել մարսողական խնդիրների և թուլության:
Բնական մթերքները չունեն կողմնակի ազդեցություն: Հակառակը, եթե բնական մթերքներ եք օգտագործում, ապա դրանք ոչ միայն հանգստացնում են ցավը, այլև՝ վիտամիններով և հանքանյութերով են սնուցում ձեր օրգանիզմը:
Եվ այսպես՝ մթերքներ, որոնք անհրաժեշտ է ուտել՝ ցավերը հանգստացնելու համար
Բալ- Բալը հրաշալի է մեջքի ցավի դեպքում: Դա օգնում է հանգստացնել ցավերը: Բալը կարող եք ուտել հենց այդպես կամ պարզապես մեկ բաժակ բալի հյութ խմել: Սակայն, խմելուց առաջ համոզվեք, որ հյութի մեջ արհեստական հավելումներ չկան:
Սուրճ- Սաստիկ մեջքի ցավի դեպքում խորհուրդ է տրվում մեկ գավաթ սուրճ խմել: Հետազոտությունները ցույց են տվել, որ սուրճն ունի նույն ազդեցությունը, ինչ ցավազրկող դեղամիջոցները:
Սաղմոն- Մեջքի ցավը հանգստացնող ամենաարդյունավետ միջոցն օմեգա-3 ճարպաթթուների օգտագործումն է: Այն կարող եք կամ հենց այդպես խմել, կամ դրա պակասը լրացնել մթերքներով, որոնք պարունակում են օմեգա-3: Սամղոնն օմեգա-3 ճարպաթթուների հրաշալի աղբյուր է:
Նարինջ- Մեծ քանակությամբ վիտամին C պարունակելու հաշվին՝ նարինջը հրաշալի կերպով պայքարում է մեջքի ցավերի դեմ: Եթե կանոնավոր կերպով նարինջ ուտեք, ցավ առաջացնող բորբոքումները կնվազեն՝ այսպիսով անցկացնելով նաև ցավը:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը