![](/banners/BeFunky-design.jpg)
Ադրբեջանի Ազգային անվտանգության նախարարության ևս 3 աշխատակից է կալանավորվել
![](https://168.am/wp-content/uploads/2015/10/119423_src.jpg)
Ադրբեջանական Trend գործակալությունը հայտնում է Ադրբեջանի Ազգային անվտանգության նախարարության ևս 3 աշխատակցի անունները, ում նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Նրանք են Ազգային անվտանգության նախարարության մոնիթորինգային կենտրոնի աշխատակիցներ Անար Շիրալիևը, Էշգին Ալիևն ու Էլշադ Ազիզովը:
Նրանց ևս մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի Քրեական օրենսգրքի 308.2, 309.1 ու 302.2 հոդվածներով: Նրանց համար խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի Ազգային անվտանգության նախարարությունում կալանավորումներն սկսվել են հոկտեմբերի 17-ին Ազգային անվտանգության նախկին նախարար Էլդար Մահմուդովից պաշտոնանկությունից հետո:
Կալանավորվածները մեղադրվում են բիզնես կառույցների չհիմնավորված ստուգումների, կաշառակերության, շանտաժի միջոցով բիզնեսում մասնաբաժիններ ստանալու մեջ: