Բաժիններ՝

Կալանավորումներ Ադրբեջանի Ազգային անվտանգության նախարարությունում

Սաբալինսկի շրջանային դատարանը հոկտեմբերի 19-ին Ադրբեջանի Ազգային անվտանգության նախարարության մի շարք աշխատակիցների մեղադրանք է առաջադրել, հայտնում է contact.az-ը:

Նրանց մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի Քրեական օրենսգրքի ծառայողական լիազորությունների չարաշահման (հոդված 308) ու ծառայողական լիազորությունների գերազանցման (հոդված 309) հոդվածներով: Այդ մասին հայտնել է իրավապահ մարմիններում աղբյուրը:

Կալանավորված անձնանց ազգանունները դեռ չեն հրապարակվում: Նույն աղբյուրի հաղորդմամբ՝ նրանց թվում շատ են հոկտեմբերի 17-ին պաշտոնից հեռացված Ազգային անվտանգության նախկին նախարար Էլդար Մահմուդովի մտերիմները:
Հետաքննությունն իրականացնում են Ադրբեջանի հատուկ պետական ծառայության ու գլխավոր դատախազության աշխատակիցները: Հետաքննության վերահսկողությունն իրականացնում է Ադրբեջանի գլխավոր դատախազի առաջին տեղակալ Ռուստամ Ուսուբովը:

Կալանավորվածները մեղադրվում են բիզնես կառույցների չհիմնավորված ստուգումների, կաշառակերության, շանտաժի միջոցով բիզնեսում մասնաբաժիններ ստանալու մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս