
Ինքնաշեն ժամացույցի պատճառով ոստիկանությունում հայտնված սևամորթ աշակերտը Օբամայի հրավերով այցելել է Սպիտակ տուն

Տեխասցի դպրոցական Ահմեդ Մուհամմեդը, ով հայտնի դարձավ ինքնաշեն ժամացույցի պատրաստման պատճառով բանտում հայտնվելու պատճառով, այցելել է Սպիտակ տուն ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հրավերով:
Մուհամմեդը մասնակցել է Աստղագիտության գիշերվան նվիրված միջոցառմանը, որը նպատակ ունի խթանել դպրոցականների սերը գիտության նկատմամբ: Այս մասին հայտնում է korrespondent.net-ը:
Անձամբ Մուհամմեդը շնորհակալություն է հայտնել աջակցության համար: «Դատեք մարդկանց ոչ թե նրանով, թե ինչ տեսք ունեն, այլ դատեք նրանց սրտով»,- հավելել է Մուհամմեդը:
Տեխասի դպրոցներից մեկում տեղի ունեցած դեպքի մասին հայտնի դարձավ սեպտեմբերի 16-ին: Տղային ոստիկանությունը ձերբակալել էր դպրոց ինքնաշեն ժամացույց տանելու համար՝ մտածելով, թե դա պայթուցիկ սարք է:
Դեպքը գրավել էր առաջատար ԶԼՄ-ների ուշադրությունը: Տղայի պատմությունը արժանացել է նաև ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ուշադրությանը, ով դպրոցականին հրավիրել է Սպիտակ տուն:
«Զիլ ժամացույց է, Ահմեդ: Ուզո՞ւմ ես բերել այն Սպիտակ տուն: Մենք պետք է խթանենք նման երեխաների սերը գիտության նկատմամբ: Նման մոտեցումն է Ամերիկան մեծ դարձնում»,- Twitter-ում գրել է Օբաման:
Սպիտակ տան մամլո քարտուղար Ջոշ Էռնեստը տղային հրավիրել էր մասնակցել աստղագիտությանը նվիրված երեկոյին, որը անցկացվում է NASA-ի հովանու ներքո: