Բաժիններ՝

Կանադայի նոր վարչապետ կդառնա Լիբերալ կուսակցությունից Ջասթին Տրյուդոն

Կանադայում կայացած խորհրդարանական ընտրություններում Լիբերալ կուսակցության հաղթանակից հետո երկրի վարչապետ է դարձել կուսակցության առաջնորդ Ջասթին Տրյուդոն՝ այդ պաշտոնում փոխարինելով 9 տարի գտնվող Սթիվեն Հարփերին, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Ձայների նախնական հաշվարկի արդյունքում խորհրդարանում 9 տարում առաջին անգամ տեղերի մեծ մասը բաժին կհասնի լիբերալներին:
Սոցցանցերում տարածում է ստանում #ByeHarper հեշթեգը:

Ջասթինի հայրը Կանադայի նախկին վարչապետ Պիեռ Տրյուդոն է, ով համարվում է Կանադայի արդիականացման հայրը:

Դաշնային խորհրդարանի համընդհանուր ընտրություններում ընտրվում է 338 պատգամավոր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031