
Մոսկվայում ԴԱԻՇ-ին առնչություն ունենալու կասկածանքով 10 մարդ է ձերբակալվել

Մոսկվայի շրջանում ձերբակալվել են Կենտրոնական Ասիայից ժամանած անձինք, ովքեր կասկածվում են ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորմանն առնչություն ունենալու մեջ: Այս մասին հայտնում է Interfax-ը՝ հղում կատարելով ուժային կառույցների իր աղբյուրին:
«Պրոֆիլակտիկ միջոցառումների շրջանակում, ինչպես նաև օպերատիվ տեղեկությունների համաձայն՝ Մոսկվայի շրջանում նախօրեին ձերբակալվել է ավելի քան 10 մարդ, ովքեր ժամանել են Կենտրոնական Ասիայից, այդ թվում՝ Տաջիկստանից»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Նա նշել է, որ մասնավորապես երկու մարդ է ձերբակալվել «Դուբրովկա» կենտրոնում՝ Մոսկվայի հարավ-արևելքում:
Նախնական տեղեկությունների համաձայն՝ «ձերբակալվածները կարող էին զբաղվել ԴԱԻՇ-ի ու այլ ծայրահեղական կազմակերպությունների համար պոտենցյալ համակիրներ հավաքագրելով»: