
Ադրբեջանում 2 տարով կասեցվում են բիզնես ոլորտում ստուգումները

Հանդես գալով օրենսդրական նախաձեռնությամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Միլի մեջլիսին է ներկայացրել նախագիծ, որը նախատեսում է ստուգումների կասեցում գործարար միջավայրում, հայտնում է APA գործակալությունը:
Ձեռնարկատերերի գործունեության ստուգումները կդադարեցվեն այս տարվա նոյեմբերի 1-ից:
Ադրբեջանի նախագահի հրամանով՝ ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու համար նախատեսվում է լիցենզիայի տրամադրման իրավունքի դյուրացում, թափանցիկության ապահովում:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախարարների կաբինետի վերջին նիստում Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ մեծ թվով բողոքներ են ստացվում գործարար միջավայրում ստուգումների վերաբերյալ: Նշվել էր նաև, որ այդ ոլորտում առկա են չարաշահումներ: Նա հայտնել էր այդ ոլորտում կառուցվածքային փոփոխություններ կատարելու անհրաժեշտության մասին: