
Եվգենի Պլյուշչենկոն ժամանել է Երևան

Հայտնի գեղասահորդ, կրկնակի օլիմպիական չեմպիոն Եվգենի Պլյուշչենկոն ժամանել է Երևան, ուր մեկ ամիս անց պատրաստվում է հանդես գալ «Սառույցի թագավորները» շոուում:
Նրա պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ Պլյուշչենկոն արդեն հասցրել է զբոսնել Հանրապետության հրապարակում և համապատասխան լուսանկարը տեղադրել իր Instagram-ում: