Բաժիններ՝

Քլոե Քարդաշյանի նախկին ամուսինը կոմայի մեջ է ընկել Լաս Վեգասի հասարակաց տներից մեկում

Ռեալիթի շոուի աստղ Քլոե Քարդաշյանի նախկին ամուսինը՝ NBA-ի նախկին աստղ, 35-ամյա բասկետբոլիստ Լամար Օդոմը, հայտնաբերվել է Լաս Վեգասից ոչ հեռու գտնվող հասարակաց տներից մեկում անգիտակից վիճակում, հայտնում է Reuters-ը:

Բասկետբոլիստին հայտնաբերել են «Սիրո ռանչո» կոչվող հաստատությանը: Օդոմին պլանավորել էին հիվանդանոց տեղափոխել ուղղաթիռով, սակայն նրա ավելի քան 2 մետր հասակը անհնար է դարձրել տեղափոխությունը:

Ներկայում տղամարդը գտնվում է Լաս Վեգասի հոսպիտալներից մեկում:
TMZ պորտալի տեղեկություններով՝ բասկետբոլիստի վիճակը ծանր է:
Հաղորդվում է, որ Լաս Վեգաս են ժամանել Քլոե Քարդաշյանը քրոջ՝ Քիմի ու մոր՝ Քրիս Ջենների հետ:

Օդոմը NBA-ում խաղացել է 14 սեզոն: Նա հանդես է եկել «Լոս Անջելես Լեյքերս» թիմի կազմում, 2009-ին ու 2010-ին նվաճել է ասոցիացիայի չեմպիոնի տիտղոսը:

Տեսանյութը՝ այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս