Forbes-ը հայտնել է շվեյցարական բանկերում ռուսների հաշվեհամարների զանգվածային փակումների մսաին
Շվեյցարիայի երկու խոշորագույն բանկերը՝ UBS-ն ու Сredit Suisse-ը, այս աշնանն սկսել են զանգվածաբար փակել իրենց ռուս հաճախորդների հաշվեհամարները, գրում է Forbes-ը՝ հղում կատարելով բանկային շրջանակներում իր աղբյուրներին:
Աղբյուրներից մեկը պատմել է պարբերականին, որ բանկերն ստիպում են իրենց հաճախորդներին փակել հաշվեհամարները, որտեղ կան 5 մլն դոլարից պակաս ակտիվներ, իսկ հրաժարվելու դեպքում հաճախորդին ստիպում են վճարել աբոնենտային վճար՝ հաշվեհամար պահելու համար, որը կազմում է ամսական 1000 ֆրանկ:
Մեկ այլ բանկիր հայտնել է Forbes-ին, որ բանկերի նման քաղաքականությունը արդեն առնչվել է Ռուսաստանի հաճախորդներին, սակայն այդ ժամանակ խոսքը 3 մլն դոլարից պակաս հաշվեհամարների մասին էր:
Որոշ հաճախորդներ խնդիրների մեջ են ընկնում, քանի որ վարկային կազմակերպությունները նրանց իրենց որոշման մասին հայտնում են էլեկտրոնային փոստի միջոցով:
Նշվում է, որ ռուսներն արտասահմանյան բանկերի հետ կապված խնդիրներ սկսեցին ունենալ 2014 թվականի գարնանից հետո, երբ Ռուսաստանին միացավ Ղրիմը, ինչից հետո երկրի նկատմամբ սկսեցին պատժամիջոցներ սահմանվել: