![](/banners/BeFunky-design.jpg)
Էդուարդ Քալանթարյանը կմեկնաբանի ազգային հավաքականի առաջիկա հանդիպումները
![](https://168.am/wp-content/uploads/2015/10/eduard-kalantaryan.jpg)
Հոկտեմբերի 8-ի Ֆրանսիա-Հայաստան և հոկտեմբերի 11-ի Հայաստան-Ալբանիա խաղերը կմեկնաբանի Էդուարդ Քալանթարյանը:
Հիշեցնենք, որ Էդուարդ Քալանթարյանը դադարել էր մեկնաբանել հավաքականի խաղերն այն բանից հետո, երբ Հանրային հեռուստատեսությունը գնել էր հավաքականի խաղերը գնելու իրավունքը, իսկ Էդուարդ Քալանթարյանը սկսել էր աշխատել «Արմենիա» հեռուստաընկերությունում:
Էդուարդ Քալանթարյանի՝ հավաքականի խաղերը չմեկնաբանելը մեծ դժգոհություն էր առաջացրել երկրպագուների մեծամասնության մոտ: Սոցիալական ցանցերում անգամ բացվում էին խմբեր, որոնք պահանջում էին Հանրային հեռուստաընկերությանը վերադարձնել մեկնաբանին:
Սիրարփի Աղաբաբյան