Բաժիններ՝

Խուրմայի օգտակար հատկանիշները

Երբևէ մտածե՞լ եք, թե որքան օգտակար է խուրման: Շատերն անգամ չգիտեն խուրմայի մասին և, թե ինչ ազդեցություն է այն ունենում օրգանիզմի վրա:

Օրական 3 հատիկ խուրման ամրացնում է առողջությունն ու լավացնում իմունային համակարգը:

Խուրմայի օգտակար հատկանիշները՝

Խուրման բարձր սննդային արժեք ունի

Առաջին բանը, որ կնկատեք, այն է, որ խուրման սննդային առավելություններ ունի: Անհրաժեշտություն չկա հավելյալ վիտամիններ ընդունելու, եթե օրական 3 հատիկ խուրմա եք ուտում: Խուրման պարունակում է պղինձ, կալիում, մագնեզիում, մանրաթելեր, վիտամին B6 և մանգան:

Լավացնում է մարսողությունը

Խուրման ուղղակի հրաշալի է մարսողության համար: Եթե այնպիսի խնդիրներ ունեք, ինչպիսին են փորկապությունն ու մարսողական համակարգի այլ խնդիրները, խուրման այս դեպքում ուղղակի փրկություն է: Խուրման պարունակում է մանրաթելեր, որոնք նվազեցնում են աղիքային քաղցկեղի ռիսկը: Խուրման նաև խորհուրդ է տրվում թութքի դեպքում:

Խուրման իսկական ցավազրկող է

Մեծ քանակությամբ մագնեզիում պարունակելու շնորհիվ՝ խուրման հանգստացնում է ցավերն ու օգնում է այտուցների դեպքում: Հետազոտությունները ցույց են տվել, որ խուրմայի բաղադրության մեջ մտնող մագնեզիումը կարող է նվազեցնել անոթային բորբոքումները՝ իջեցնելով սրտանոթային հիվանդությունների ռիսկը:

Խուրման՝ առողջ հղիության համար

Հետազոտությունները ցույց են տվել, որ այն կանայք, որոնք հղիության վերջին 4 շաբաթներին խուրմա են կերել, ավելի հեշտ են ծննդաբերել: Խուրման նաև օգնում է ազատվել հղիության ընթացքում կուտակած ավելորդ քաշից:

Խուրման լավ է արյան բարձր ճնշման ժամանակ

Խուրմայի մեջ առկա մեծ քանակությամբ մագնեզիումը հրաշալի է, երբ խոսք է գնում արյան բարձր ճնշման մասին: Կալիումը նույնպես օգտակար է, այն լավացնում է սրտի ռիթմը և նվազեցնում է արյան բարձր ճնշումը:

Լավացնում է ուղեղի աշխատանքը

Հետազոտությունները ցույց են տվել, որ, եթե բավականաչափ վիտամին B6 ունեք, ապա ձեր ուղեղն էլ լավ է աշխատում: Սա նշանակում է, որ խուրման լավացնում է հիշողությունն ու օգնում ուղեղին ճիշտ կատարել իր գործառույթները:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս