Բաժիններ՝

Բուդապեշտի կայարանում ներգաղթյալները կռվել են ոստիկանների հետ

Բուդապեշտի կայարանում բախումներ են տեղի ունեցել ոստիկանների ու ներգաղթյալների միջև, ովքեր բողոքում են Հունգարիայի որոշման դեմ, որը արգելում է իրենց նստել այն գնացքները, որով կարող էին տեղափոխվել Գերմանիա կամ այլ արևմտաեվրոպական երկրներ, որտեղ հույս ունեն ապաստան ստանալ:

Ոստիկանությունը կալանավորել է մի քանի երիտասարդ ներգաղթյալի, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Հունգարական իշխանությունները իրենց գործողությունները բացատրում են պետական սահմանները պահպանելու իրենց պարտականության կատարմամբ:

Դուբլինի համաձայնագրով, որն ստորագրել են Եվրամիության երկրները, փախստականները պարտավոր են ապաստանի տրամադրման խնդրանքով դիմել ԵՄ-ի հենց առաջին երկրին, որտեղ հայտնվել են:

Հիշեցնենք, որ նախօրեին Փարիզից Լոնդոն ուղևորվող Eurostar գնացքների երթևեկությունը անցած գիշեր ներգաղթյալների պատճառով դադարեցվել էր: Այս ամառ օրական մի քանի հարյուրից մինչև մինչև մի քանի հազար մարդ է փորձել ֆրանսիական Կալեից տեղափոխվել Բրիտանիա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930