Հայտնաբերվել են երեկ Թուրքիայի ափերի մոտ խեղդված սիրիացի փոքրիկների դիերը. 18+
Նվազագույնը 12 սիրիացի փախստական է խեղդվել երեկ Էգեյան ծովում՝ Թուրքիայի Բոդրում քաղաքի մոտ երկու մոտորանավակի աղետի հետևանքով, հայտնում է The Guardian-ը:
The Guardian-ը հրապարակել է կադրեր, որտեղ երևում է, թե ինչպես է ծովափին մի խեղդված փոքրիկ ընկած: Նրան է մոտենում թուրք փրկարարը, սակայն տղան արդեն մահացած էր:
Թուրքական ԶԼՄ-ները պարզել էին 3 ամյա երեխայի անունը՝ Այլան Քուրդին: Խեղդվել է նաև փոքրիկի 5 տարեկան եղբայրը: Տեղեկությունների համաձայն՝ նրանք Սիրայի Քոբանի քաղաքից էին:
Փախստականները փորձում էին անօրինական կերպով հասնել Հունաստանի Կոս կղզի:
Խեղդվել էր 5 մանկահասակ երեխա, 7 մարդ փրկվել էր Թուրքիայի առափնյա ոստիկանության կողմից, 2 մարդ ինքնուրույն կարողացել էր հասնել ափ փրկարարական ժիլետներով: Առափնյա ոստիկանությունը որոնում է 2 անհետ կորած մարդու, սակայն նրանց ողջ գտնելու շանսերը քիչ են:
Հայտնի է, որ զոհերի ազգականները արդեն ճանաչել են իրենց հարազատների դիերը: