Սերժ Սարգսյանը շարունակում է սահմանադրական բարեփոխումների շուրջ խորհրդակցությունները
                                    ՀՀ Նախագահի նստավայրում սահմանադրական բարեփոխումների շուրջ անցկացվող խորհրդակցությունների շրջանակում Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Արայիկ Գրիգորյանի, Գրիգորի Մարգարյանի, Բազմասեր Առաքելյանի, Մարտուն Գրիգորյանի, Մուշեղ Պետոյանի, Դավիթ Քոչարյանի, Ռուստամ Գասպարյանի, Արագած Ախոյանի, Կարո Կարապետյանի, Հարություն Ղարագյոզյանի հետ:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    