![](/banners/BeFunky-design.jpg)
«Դոմոդեդովո» օդանավակայանը հրդեհից հետո վերսկսել է աշխատանքը
![](https://168.am/wp-content/uploads/2015/09/dom_poj75.jpg)
Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանը ծագած հրդեհից հետո վերադարձել է աշխատանքային նորմալ գրաֆիկի: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով օդանավակայանի մամլո ծառայությանը:
«Մոսկվայի ժամանակով ժ. 9.20-ին հրդեհի ծխի հետևանքները վերացնելուց հետո «Դոմոդեդովո» օդանավակայանը վերադարձել է իր բնականոն ռեժիմին: Տերմինալի շենքում ծուխն առաջացել է Strabag շինարարական կապալառուի պահեստային շինությունում»,- ասել են օդանավակայանի մամլո ծառայությունից:
Մամլո ծառայության աշխատակիցը հավելել է, որ մարդկանց տարհանել էին շենքից ծխի պատճառով, որը առաջացել էր օդափոխման համակարգում դրա հայտնվելու հետևանքով:
Ուղևորներից ոչ ոք չի դիմել բժշկական օգնության խնդրանքով:
Նշվում է, որ ներկայում հետաձգվել է մոտ 30 չվերթ, սակայն օդանավակայանի աշխատանքը կայունացել է:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Դոմոդեդովոյի» նկուղում հրդեհ էր ծագել: