Բաղրամյան ուսումնավարժադաշտում «Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների շրջանակներում տեղի ունեցավ զորավարժության վերջին միջոցառումը, որի ընթացքում պայմանական ռազմական դրության ժամանակ հայկական զինված ուժերը մարտի դաշտում պետք է հաղթեն հակառակորդին:
Իսպանացի դարպասապահը մոտ ժամանակները կերկարաձգի պայմանագիրը: Ժորժե Մենդեշը ժամանել է Կերինգտոն, որպեսզի «Մանչեսթեր Յունայթեդի» հետ բանակցություններ վարի Դավիդ Դե Խեայի վերաբերյալ:
Haqqin.az-ի տեղեկություններով՝ զոհվել է Ղազախում տեղակայված N-զորամասի 18-ամյա զինծառայող Բալաահմեդ Ռուստամովը:
ԴԱԻՇ-ը մուսուլման փախստականներին մեղավորներ է հայտարարել: Նրանք մեղավոր են այն բանում, որ երեխաներին տանում են «անհավատների» աշխարհ՝ ենթարկելով գայթակղությունների, հայտնում է Reuters-ը:
Ռուսաստանի ռազմածովային նավատորմի զորավարժությունները Սիրիայի ափերին անցկացվում են պարբերաբար ու համապատասխանում են միջազգային իրավունքի չափանիշներին, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
Սեպտեմբերի 12-16-ին առավելապես հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին և գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
168.am-ը հեռախոսազրույց ունեցավ ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Հարություն Ղարիբյանի հետ, ով մեզ հետ զրույցում հաստատեց լուրերն այն մասին, որ Հայաստանի Թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանի կինը՝ Լարիսա Ղևոնդյանը, բնակարան գնելու նպատակով «Առէքսիմբանկից» 80.000 դոլար արժողությամբ վարկ է վերցրել և վճարում չի կատարել:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ղրիմում հանդիպել է Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի հետ, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
«Ծրագիրը միասնաբար պետք է հաստատենք եւ ամբողջ Հայաստանում, բոլոր տարածքներում առաջնորդվենք միասնական ծրագրերով: Խոսքս ավարտեմ մեր զորավարի խոսքով` միությամբ սարեր շուռ կտանք: Միասնական հայությունն անպարտելի է, եւ մեր առաքելությունն է այդ միասնությունը քարոզելը, այդ միասնության օրինակ հանդիսանալը»:
Ադրբեջանը կվերանայի Եվրամիության հետ իր հարաբերությունները: Այս մասին ասվում է Ադրբեջանի արտգործնախարարության մամլո ծառայության տարածած հաղորդագրության մեջ, տեղեկացնում է haqqin.az-ը:
Անկարան վերջնականապես սառեցրել է «Թուրքական հոսք» նախագիծը, գրում է թուրքական Hurriyet թերթը՝ հղում կատարելով Թուրքիայի էներգետիկայի ու բնական ռեսուրսների սեփական աղբյուրներին:
Հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը կոչ արեց շոու չսարքել: Ի պատասխան Փաստանջյանի մեղադրանքին, որ իրավունք չունի զոհվածների մայրերին թույլ չտալ մասնակցել նիստին, Հ.Սահակյանը հղում արեց ԱԺ կանոնակարգին, Զ.Փոստանջյանին մեղադրեց ստելու մեջ և հորդորեց սթափվել, սակայն թույլատրեց ներս մտնել նրանց: «Դուք հո ոստիկան չե՞ք»,- արձագանքեց Զ.Փոստանջյանը:
ՈւԵՖԱ-ն ընդունել է Եվրոպա լիգայի խմբային փուլի մասնակից թիմերի ներկայացրած հայտացուցակները:
Թուրքիան չի ճանաչի Լեռնային Ղարաբաղի տեղական ինքնակառավարման մարմինների այսպես կոչված ընտրությունների արդյունքը, ասվում է այսօր Թուրքիայի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ: Այս մասին հայտնում է Trend-ը:
Սեպտեմբերի 15-ին կհրապարակվի Հայկ Կյուրեղյանի վերաբերյալ քրեական գործով դատավճիռը: Գործը քննող Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանն այսօր հեռացել է խորհրդակցական սենյակ:
Նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի (ՀԱՕԿ) նախագահ Գագիկ Ծառուկյանի ուղեկցությամբ այսօր այցելել է մայրաքաղաքի Դավթաշեն վարչական շրջանում կառուցվող օլիմպիական ավան, ծանոթացել շինարարության ընթացքին և շուրջ 7500 քմ. մակերեսի վրա ավելի քան 300 մարզիկի համար նախատեսված մարզաբազայում ստեղծված պայմաններին:
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը իր դստերը` Դարիգա Նազարբաևային, նշանակել է երկրի փոխվարչապետ: Այս մասին հայտնում է ղազախական Tengrinews.kz կայքը՝ հղում կատարելով Նազարբաևի մամլո ծառայությանը:
Թուրքիայի` մեծամասամբ քրդերով բնակեցված Ջիզրե քաղաքում, որտեղ քուրդ զինյալների և թուրք ոստիկանների միջև տեղի ունեցած բախումնեի հետևանքով արդեն մեկ շաբաթ է պարետային ժամ է հայտարաված, սկանդալային միջադեպ է տեղի ունեցել:
Սեպտեմբերի 11-ին, ժամը 11.01-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հրաչյա Քոչարի փողոցի թիվ 18 շենքի վերելակում քաղաքացի է մնացել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Մարտի 1-ը մոռացե՞լ ենք, չպե՞տք է դրան անդրադառնանք, լյուստրացիային չպե՞տք է անդրադառնանք, տեսնենք, թե այլ պետությունների ինչ գործակալներ են աշխատում մեր մեջ: Որ պետություններն անցել են դրա միջով, նրանք են կարողանում իրենց ժողովրդի համար բարեկեցիկ կյանք ապահովել»,- ասաց Զ.Փոստանջյանը:
ՄԱԿ-ի կենտրոնակայանի տարածքում թույլատրվել է բարձարացնել այն պետությունների դրոշները, որոնք այդ կազմակերպությունում ունեն դիտորդների կարգավիճակ:
Բաքվում մեկնարկի են դուրս գալիս Վեսելին Տոպալովը, Խիկարու Նակամուրան, Ֆաբիանու Կարուանան, Անիշ Գիրին, Դին Լիժենը, Վլադիմիր Կրամնիկը, Ալեքսանդր Գրիշչուկը, Լևոն Արոնյանը, Բորիս Գելֆանդը և ուրիշ շատ հայտնի գրոյսմայստերներ:
Նա ընդգծեց, որ հպարտ է իր ղեկավարած կառույցով, որը երբևէ հանրային կյանքում իրենից չի ներկայացրել մարդ-կազմակերպություն, այսինքն՝ եղել է մեծ թիմ, անկախ իր ներսում եղած քաղաքական հայացքներից՝ կարող և կայուն:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քիչ առաջ ԱԺ համամասնական ընտրակարգով ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած Արփինե Հովհաննիսյանի պատգամավորական մանդատը ՀՀԿ ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածուին՝ Կարեն Բեքարյանին տալու մասին արձանագրություն է կազմել:
«Ազադլըգ» թերթի փոխանցմամբ՝ զինծառայող Բալաահմեդ Ֆազիլ օղլու Ռուստամովը կասկածելի հանգամանքներոմ մահացել է: Նա ծնունդով Ղազախի Քեմերլի գյուղից էր: Զինծառայության էր կանչվել Բաքվի Խազարի շրջանից: Ընդամենը 6 ամիս է, որ ծառայում է բանակում:
Կառավարման համակարգ, մարդու իրավունքներ, մարդու իրավունքների պաշտպան` ամեն ինչ դառնում է երկրորդական խնդիր, որովհետև երկիրը կառավարվում է մեկ կուսակցության կողմից ու նրա կայացրած որոշումներով: Այս մասին այսօր Աժ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը, ով մասնակցում է ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագծի քննարկմանը:
«Ոտքի՝ Հայաստան» քաղաքացիական շարժման խորհուրդը հարգանքով է վերաբերվում «Ո՛չ թալանին» նախաձեռնության որոշմանը՝ ինքնուրույն անցկացնել հավաք-երթ էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման դեմ, և ողջունում է այդ պայքարի նոր ալիքին միացող բոլոր արժանապատիվ քաղաքացիներին:
Սեպտեմբերի 10-ին, ժամը 22.45-ին քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայ շախմատիստները ժամանել են Բաքու` մասնակցելու շախմատի Աշխարհի գավաթին:
Եվրոպական դատարանը վճռել է, որ ժամանակը, որը ծախսվում է աշխատավայր հասնելու վրա, պետք է համարվի աշխատանքային օրվա մաս: