Դավիդ Դե Խեայի գործակալը ժամանել է «Մանչեսթեր Յունայթեդի» մարզաբազա` նոր պայմանագրի բանակցությունների համար
Իսպանացի դարպասապահը մոտ ժամանակները կերկարաձգի պայմանագիրը: Ժորժե Մենդեշը ժամանել է Կերինգտոն, որպեսզի «Մանչեսթեր Յունայթեդի» հետ բանակցություններ վարի Դավիդ Դե Խեայի վերաբերյալ:
Մենդեշը, ով համարվում է համաշխարհային ֆուտբոլի ամենաազդեցիկ մարդկանցից մեկը, ամռանը պատասխանատու էր Դե Խեայի տրանսֆերի համար: Ինչպես հայտնում է The Mirror-ը, «Ռեալի» հետ գործարքի ձախողումից հետո մադրիդցիները քննարկում էին մյուս ամառ դարպասապահին ստորագրելու տարբերակը, բայց Մենդեշի հարաբերությունները Ֆլորենտինո Պերեսի հետ կտրուկ վատացել են և հիմա գործակալը մտադրվել է Դե Խեային պահապնել «Օլդ Թրաֆֆորդում»:
Պատրաստեց Անի Գաբուզյանը