Բաժիններ՝

Բաքվում մեկնարկեց շախմատի Աշխարհի գավաթի մրցաշարը

Բացման արարողությունը տեղի ունեցավ սեպտեմբերի 10-ին: Տղամարդկանց առաջնությունը անցկացվելու է Բաքվի Fairmont հյուրանոցում, սեպտեմբերի 10-ից մինչև հոկտեմբերի 5-ը` 128 մասնակիցների միջև նոկաուտ համակարգով:

Մրցակիցները խաղալու են 2 պարտիա, հավասար հաշվի դեպքում անցկացվելու է թայ-բրեյք:

Պարտվողը դուրս է մնում մրցաշարից: Եզրափակչում կխաղացվի 4 պարտիա: Եզրափակչի մասնակիցները դուրս են գալիս 2016թ. հավակնորդների մրցաշար:

2015թ. Աշխարհի գավաթում մասնակցում են բոլոր լավագույն գրոյսմայստերները, բացի աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենից և հնդիկ Վիշի Անանդից:

Բաքվում մեկնարկի են դուրս գալիս Վեսելին Տոպալովը, Խիկարու Նակամուրան, Ֆաբիանու Կարուանան, Անիշ Գիրին, Դին Լիժենը, Վլադիմիր Կրամնիկը, Ալեքսանդր Գրիշչուկը, Լևոն Արոնյանը, Բորիս Գելֆանդը և ուրիշ շատ հայտնի գրոյսմայստերներ:

Աշխարհի գավաթի մրցանակային ֆոնդը կազմում է 1 մլն 600 հազար դոլար:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս